Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, կապեր է պահպանում Դամասկոսի հետ և վերլուծում իրավիճակը այս երկրում. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք շարունակում ենք աջակցել Բաշար ալ-Ասադին և, համապատասխանաբար, շարունակում ենք մեր շփումները և վերլուծում իրավիճակը», – ասել է Պեսկովը։