Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց պաշտոնավարման օրոք ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ nչնչшցվել. Աբրահամյան

02/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:

Եթե ավելի պարզ ձևակերպենք, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին, ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն ընտրում ենք բազմաթիվ երկրների՝ այս դեպքում հասկանալ հավաքական Արևմուտքի, համաչափ և ոչ կախյալ հարաբերությունները:

Ինչպե՞ս է արտահայտվել «ԿԱԽՅԱԼ» հարաբերությունները, որոնք ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, մանավանդ, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնամխելիությունը:

Եվ հակառակը, ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել:

Կամ ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որն այս 6-7 տարիների ընթացքում որևէ տեսանելի արդյունք չի ապահովել, ավելին՝ Հայաստանն այս ընթացքում կորցրել է տարածքներ, բանակցային գործընթացում թելադրողն Ադրբեջանն է, իսկ իշխանության տեսլականի ծանր հետևանքն Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների գերեվարումներն ու բռնի տեղահանումներն են:

Հասկանալի է, որ այս հայեցակարգը ռազմաքաղաքական է, ունի քաղաքական բաղադրիչ, բայց իմ տպավորությամբ, այն գրվել է ոչ այնքան ռազմական պրագմատիկ ուղենիշներ սահմանելու, որքան քաղաքական խոսքն այս կամ այն կենտրոնին հասցնելու համար:

Ավելին, այս հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են նույն իրենց նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը և փաստաթուղթը վերածում «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետ

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը պետք է լինի ամբողջ Ուկրաինայի համար, այլ ոչ թե դրա մի մասի. Զելենսկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը պետք է լինի ամբողջ Ուկրաինայի համար, այլ ոչ թե դրա մի մասի. Զելենսկին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական