Հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. տեսաուղերձում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Մեր ժողովրդին շատ են քննադատում, որ նյութականի մասին է մտածում, բայց մեր ժողովուրդը դա չէ, նրան այդպիսին դարձրել են։ Այսօր պայքարը և կռիվը արժեքային դաշտում է։
Մեր պայքարի, մեր կռվի մեջ մեր ձգտումն արժանապատվությունն է։ Իշխանության սխալ կիրառումը չարիքից է գալիս։
Հաղորդագրություններով կառավարվող իշխանություն, մեկ մարդու կառավարություն,որը վախկոտ է ու իր շուրջը հավաքել է վախկոտներին։
Վախենում են, դրա համար էլ փորձում են արդարացնել չարիքը բերողին։