Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի սկսվելը հանձնաժողովի շենքի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել հասարակական կազմակերպությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին ուղղվել դեպի Բաղրամյան 26 եւ իրենց բողոքը հայտնել նախագահին: