Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կուսումնասիրի Ռուսաստանի Դաշնության փորձը «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառման հարցում։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«ՀԱՊԿ-ն ուսումնասիրում է բոլոր ժամանակակից սպառազինությունների կիրառման, փորձարկման և ստեղծման փորձը»,- ասել է նա։
Տասմագամբետովը նշել է, որ վերլուծվում է նաև միջազգային իրավիճակը, «որում Ռուսաստանը ստիպված էր նոր հրթիռային համակարգ փորձարկել»։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուսումնասիրվում են նաև այս իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։