Առաջարկվում է Պետրոս Առաջինի հուշարձանը Մոսկվայից տեղափոխել։
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Դմիտրի Պավլովն առաջարկել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի Պետրոս Առաջինի հուշարձանը Մոսկվայից տեղափոխել հյուսիսային մայրաքաղաք։
Պատգամավորի խոսքով՝ հուշարձանի տեղը Սանկտ Պետերբուրգն է։
Նա կարծում է, որ Զուրաբ Ծերեթելիի ստեղծագործությունն ավելի լավ տեսք կունենա Ֆինլանդական ծոցի ափին կամ ամրոցներից մեկում։
Շատ մոսկվացիների դուր չի գալիս Պետրոս I-ի հուշարձանը, որը 30 տարի առաջ ստեղծել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։ Նրանք կարծում են, որ այն աղավաղում է Մոսկվայի կենտրոնը եւ չի համապատասխանում պատմական շինություններին։