Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կատյա Կիրակոսյան. Երազելով Մանուշյանների Երազատունը

Արծվի Բախչինյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
48
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ–ՄԱՐՍԵԼ – Փարիզում ծնված Կատյա Կիրակոսյանն ուսանել է գրականություն, կինոարվեստ եւ լրագրություն, երկար տարիներ աշխատել է «Օրանժ սինեմա սերի» ֆիլմերի եւ սերիալների հեռուստապլատֆորմում որպես խմբագրի մենեջեր։ Իր առաջին ռեժիսորական աշխատանքը «Միսաք եւ Մելինե Մանուշյան» վավերագրությունն է Դիմադրության շարժման երկու խորհրդանշական գործիչների մասին: Եղել է Մանուշյան ամուսինների նշխարների պանթեոնացման ընտրական հանձնաժողովի անդամ, ներգրավվել նրանց ոգեկոչման աշխատանքներում՝ մասնակցելով հետազոտությունների, ցուցահանդեսների, գիտաժողովների։ Վերահրատարակել է Մելինե Մանուշյանի հուշագրությունը՝ գրելով նախաբանը եւ համալրելով անտիպ փաստաթղթերով, այդ թվում՝ Միսաքի նոթատետրերով, որոնք գտել է Հայաստանում։ Նվիրված լինելով իր երկու հայրենիքներին՝ Կատյան եռանդուն համագործակցում է Ֆրանսիայի նորաստեղծ հայկական հիմնադրամի («Ֆոնետոն 2023») հետ։ Նա նաեւ հաստատակամորեն հավատարիմ է արցախցի փախստականների անունից ջանքեր մոբիլիզացնելու և ներկայիս ճգնաժամերին արձագանքելու հայության համերաշխությանը:

–Սիրելի՛ Կատյա, ֆրանսահայ կյանքը բավական աշխույժ է, եւ դու նրա ակտիվիստներից ես: Որո՞նք են քո հաջողության պատմությունները եւ ի՞նչ է պետք անել դեռ:

–Սիրելի՛ Արծվի, նախ եւ առաջ շնորհակալ եմ ֆրանսահայ համայնքի կենսունակությունը կարեւորելու համար։ Լիովին համաձայն եմ այս տեսլականին։ Երկար տարիներ ես պարբերաբար լինում եմ Հայաստանում եւ զգում եմ ներկայիս մշակութային զարգացումն ու աշխուժությունը։ Ավելի ու ավելի շատ նախաձեռնություններ եւ գործընկերություններ են ի հայտ գալիս Ֆրանսիայում եւ Հայաստանում, ինչի համար ուրախ եմ: Կարծում եմ, որ մենք պետք է կապեր հաստատենք նախաձեռնությունների միջեւ, որոնք կկենտրոնանան նույն թեմաների վրա՝ համախմբելու համար մեր ակտիվ ռեսուրսները: Հենց նոր խոսեցի կինոռեժիսոր ընկերուհուս՝ Նիագարա Տոնոլլիի հետ, որն այժմ ապրում է Երեւանում, նրան հաղորդեցի իմ «Haylights» նախագծի շրջանակներում արվեստագետների եւ արհեստավորների դիմանկարներ ստեղծելու իմ ցանկության մասին, եւ նա ասաց, որ ինքն էլ նման մտադրություն ունի:

–Դու Մելինե Մանուշյանի մեծ զարմուհին ես։ Ի՞նչ հիշողություններ ունես նրանից:

–Այո, ես շատ հիշողություններ ունեմ Մելինեից։ Տատիկս՝ Արմինե Կիրակոսյանը, Մելինեի քույրն էր։ Ես ու տատիկս պարբերաբար այցելում էինք նրան Փարիզում։ Գնում էինք Բելվիլի շուկա, երկար զբոսնում մթերային սայլակով ու նրա համար գնումներ էինք կատարում։ Եվ քանի որ ես շատ եմ սիրում ֆրանսիական սոլ մենիեր ճաշատեսակը, շուկայական օրերին միշտ ունենում էի իմ սիրելի ձկան ուտեստը: Ես սիրում էի դիտել Մելինեի բնակարանը, նրա թղթերը, գրքերը, նրա ողջ աշխարհը: Իմ «Միսաք եւ Մելինե Մանուշյաններ» փաստագրական ֆիլմում ես ավելի շատ հիշողություններ եմ ներկայացնում:

–Ինչպիսի՞ն էր Մանուշյանների ընտանիքի արձագանքը, երբ լսեցիք Մանուշյան զույգի՝ Պանթեոնում վերահուղարկավորելու կառավարական որոշման մասին։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ դա տեղի ունեցավ։

–Միշտ էլ դժվար է ուրիշների անունից խոսել, բայց կոնկրետ այս պարագայում, կարծում եմ, կարող եմ ասել, որ Մանուշյանների ընտանիքն իրեն հատկապես հպարտ ու պատվված էր զգում այս որոշմամբ: Պանթեոնում տեղ գտնելը գերազանցության գագաթնակետն է: Դա նշանակում է՝ հանրապետական ​​տաճարի հիմքում միանալ նրանց, որոնք իրենց գործերով պատմություն են կերտել, եւ դա նշանակում է՝ հավերժ մնալ այդ մեծ գործիչների շարքում:

Զգացմունքը, որը մարդ ունենում է նման արարողության ժամանակ, մաքուր է եւ բուռն: Պանթեոնացման պատճառները, բացի լիովին արժանի լինելուց, անշուշտ, սերտորեն կապված են քաղաքականությանը եւ պատմությանը: Բոլորս գիտենք, որ ազգի ներսում ճգնաժամի պահերը բյուրեղացնում են վախերն ու դժգոհությունները: Այս դժվարին ժամանակներում կարեւոր է համախմբվել եւ վերամիավորվել՝ համախմբված խորհրդանշական գործիչների շուրջ, որոնք կրում են մարդասիրական եւ համընդհանուր ուղերձներ, ինչպիսիք ունեին Միսաքն ու Մելինեն:

–Վավերագրությունները սովորաբար մեծ լսարան չեն ունենում։ Կինոնկարդ, նկարահանված ճիշտ ժամանակին. մինչեւ հիմա ինչպե՞ս են ընդունել հանդիսականները եւ քննադատները:

–Այո՛, վավերագրական ֆիլմերը եզակի գործեր են, հատկապես այսօր, երբ գեղարվեստական ​​սերիալներն են տարածված ամենուրեք։ Բայց փաստագրությունները գտնում են իրենց հանդիսատեսին, եւ, ի վերջո, մարդիկ հաճախ ցուցադրությունից հետո բավական ոգեւորվում են, քանի որ ինչ-որ բան են սովորում, եւ նրանց հետաքրքրությունն այդ կերպ փոխհատուցվում է: Պանթեոնացման համատեքստում նկարահանված բոլոր վավերագրական ֆիլմերն ի վերջո լրացնում են միմյանց։ Յուրաքանչյուրն ընդգծում է որոշակի դիտանկյուն: Ինչ վերաբերում է իմ ստեղծածին, այն առաջարկում է մուտք դեպի պատմություն՝ անձնական պատմությունների ոսպնյակով, եւ ես կարծում եմ, որ դա այն է, ինչն արձագանք է գտնում հանդիսատեսների մեջ:

Այն իրականացավ մրցանիշային ժամանակում, շատ սահմանափակ ռեսուրսներով. այն իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, եւ, իհարկե, զերծ չէ թերություններից, բայց ստեղծվել է սրտով եւ հոգով: Հանդիսատեսի արձագանքներն ինձ ասում են, որ նրանք զգում են դա եւ հուզվում են դրանով: Վերջերս Լոս Անջելեսում երկու արվեստագետ, որոնցով ես մեծապես հիացած եմ, բարձր գնահատեցին իմ աշխատանքը եւ հայտնեցին իրենց գնահատանքը: Ինձ համար մեծագույն պարգեւ էր իմանալ, որ այս ֆիլմն անչափ խորն է հուզել նրանց:

–Դու հաճախ ես լինում Հայաստանում։ Ի՞նչն է գրավում երրորդ սերնդի սփյուռքահային բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում:

–Սփյուռքում ապրող մարդկանց մեծ մասի, նաեւ ինձ համար, ամենակարեւորն այն է, որ Հայաստանը պակասող օղակն է: Ես ֆրանսիացի եմ եւ հպարտ եմ դրանով, ինչպես նաեւ հայ եմ ու նույնպես հպարտ եմ դրանով: Այս երկու մշակույթները միշտ գոյակցել են իմ մեջ՝ հարստացնելով միմյանց։ Երկուսն էլ պետք են ինձ, որպեսզի ինձ հավասարակշռված զգամ:

Այո՛, Հայաստանն ունի խնդիրներ, այն էլ՝ լուրջ։ Ֆրանսիան նույնպես խնդիրներ ունի, ինչպես եւ ամբողջ աշխարհն այսօր։ Հայաստանում զգալի է կենսական էներգիայի ալիք, որը կարծես ասում է՝ մենք ո՛ղջ ենք, ինչպես Հովհաննես Շիրազի բանաստեղծության մեջ՝ «Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»։ Ինձ դուր է գալիս այն միտքը, որ նոր սերունդը կհաղթահարի այն, ինչը մեզ բաժանել է երեկ և կկենտրոնանա այն ամենի վրա, ինչը մեզ միավորում է, այն է՝ սերը մեր մշակույթի և մեր հայրենիքի հանդեպ։

–Հաջորդ նախագծերիդ համար ունե՞ս այլ «հերոսներ»:

–Ինձ շատ է դուր գալիս հայերեն մի արտահայտությունը. երբ մեկը մահանում է, ասում են՝ «Նա չի մահացել, նա հավերժացել է»։ Ես նույնպես այդպես եմ զգում։ Միսաքն ու Մելինեն այժմ Պանթեոնում են՝ շրջապատված իրենց հավասարակիցներով: Դա ականավոր հոգիների հավաքույթ է, եւ ես սիրում եմ մտածել, որ նրանք հսկում եւ ոգեշնչում են մեզ արժանի լինել իրենց, ամեն օր՝ մի փոքր ավելի:

Իմ ֆիլմում ես պատմության մասին խոսում եմ որպես սիմֆոնիայի՝ իր կտրուկ շարժումներով եւ հստակ ցնցումներով: Երեկ լռության մատնված թեման կարող է այսօր հանկարծ հայտնվել ուշադրության կենտրոնում… երբեք չգիտես, բայց գիտենք, որ երբեք չպետք է ասել երբեք…

Իմ հիմնած «Hokisslab» ընկերակցության միջոցով ունեմ Հայաստանում արվեստագետների մի կեցավայր ստեղծելու նախագիծ, որ կանվանեմ «Միսաք եւ Մելինե Երազատուն» (վերջին բառը Կատյան ասաց հայերեն – Ա. Բ.): Այնտեղ կպահվեն Միսաքի եւ Մելինեի վերաբերյալ գրքեր, լսատեսողական նյութեր, իսկ այնտեղ հյուրընկալվող գրողները, երաժիշտները, նկարիչները կհամագործակցեն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ազատությունը, նվիրվածությունը եւ դիմադրությունը: Ըստ իս, քանի դեռ կան տղամարդիկ եւ կանայք, որոնք դիմադրում են, աշխատում եւ պայքարում են ազատության համար, կլինեն հերոսներ…

Արծվի Բախչինյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժանապատիվ ապրելու բանաձեւը

Հաջորդ գրառումը

Թրամփը թույլատրել էր Էրդողանին ներխուժել Սիրիա

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը թույլատրել էր Էրդողանին ներխուժել Սիրիա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական