Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը թույլատրել էր Էրդողանին ներխուժել Սիրիա

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Անձնական ճնշումների հետեւանքում հինգ տարի առաջ Դոնալդ Թրամփը թույլատրել էր Թուրքիայի բռնապետ Էրդողանին, որ առաջ տանի Սիրիայում քրդերի վրա հարձակվելու իր ծրագիրը՝ գլխիվայր շրջելով Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը, որ պաշտպանում էր քրդերին որպես դաշնակիցների:

2019-ի հոկտեմբերի 6-ին կայացած Թրամփի հեռախոսազրույցը կանաչ լույս վառեց Էրդողանի առաջ՝ անսպասելի ցնցում առաջացնելով ամբողջ Վաշինգտոնում եւ ստիպելով, որ ամերիկյան զորքերը շտապ տեղաշարժվեն Թուրքիայի հետ Սիրիայի սահմանում իրենց դիրքերից: Որոշումն, անշուշտ, արժանացավ քննադատության գլխավոր երկու կուսակցությունների կողմից:

Սիրիա ներխուժած թուրքական զորքերը «անպատվաբեր արհամարհանք ցուցաբերեցին քաղաքացիների հանդեպ, գործադրելով մարդու իրավունքների լուրջ խախտումներ եւ հանցագործություններ, որոնց, ըստ «Միջազգային ներում» (Amnesty International) կազմակերպության զեկույցի, զոհ դարձան, վիրավորվեցին կամ տեղահանվեցին հարյուր հազարավոր բնակիչներ»:

Սիրիա ներխուժելու հավանությունը սոսկ մեկն էր այն բազում օժանդակություններից, որ Թրամփը մատուցել էր Էրդողանին իր պաշտոնավարության ժամանակահատվածում: Որպես օրինակ նշենք, որ Թրամփը միջամտել էր, որ երկրի արդարադատության դեպարտամենտը պաշտպանի թուրքական Halkbank-ին, որին մեղադրում էին ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու հարցում Իրանին օժանդակելու մեջ: Դատախազները պնդում էին, որ բանկը ֆինանսավորում էր Իրանի միջուկային զենքի ծրագիրը: Բանկի դեմ հարուցված գործում ներգրավված էին Էրդողանին մոտիկ ամերիկացի անձնավորություններ, որոնք թույլատրել էին իրականացնել պատժամիջոցներից խուսափելու մեքենայությունները: Այս մասին դատարանում վկաներից մեկն էր խոստովանել հետագայում: Էրդողանի անձնական ճնշումների ներքո Թրամփը, ըստ իր վարչակազմի նախկին անդամների ցուցումների, նաեւ խորհրդականներին պարտադրել էր կարճել բանկի դեմ հարուցված մի գործ, որը հարուցել էին Նյու Յորքի հարավային շրջանի դատախազները: Այդ ժամանակ Մանհաթենում գործող փաստաբան Ջեֆրի Բերմանը գրել էր իր հուշերում, որ 2018-ին գործող գլխավոր դատախազ Մեթյու Ռիտեկերից եւ նրան հաջորդած Բիլ Բարրից հրահանգ էր ստացել կարգավորել հարցը հօգուտ «Հալքբանկի»՝ անձեռնմխելիության իրավունք շնորհելով Էրդողանին մոտիկ անձնավորություններին եւ գործի հետ կապված փաստաթղթերը չհանձնելով ֆեդերալ դատարանին, ի հակասումն օրենքի:
Թուրքիայի ներխուժումը Սիրիա, այդուհանդերձ, խնդիրներ առաջացրեց: Նախագահին քննադատողները նրան անհարմար դրության մատնեցին, այն աստիճան, որ նա ստիպված փոխեց իր վճիռը եւ սպառնաց Թուրքիային, որի հետեւանքով «24 ժամվա ընթացքում հնարավոր եղավ մեղադրական ակտ ներկայացնել «Հալքբանկին»:

Այս միջադեպը շատ քիչ ուշադրության արժանացավ ներկա ընտրարշավի ժամանակ, բայց այն շատ լավ բնորոշում է Թրամփի թուլությունը արտաքին քաղաքականություն վարելու ասպարեզում: Չնայած նա իրեն ներկայացնում է որպես հմուտ եւ արդյունավետ բանակցողի, իրականում պաշտոնավարության ընթացքում նա հաճախ է տեղի տվել բռնակալների պահանջների առաջ, առանց որոշակի ակնկալիքների: «Նա շատ անգամ է միջամտել կառավարության գործերին, պարզապես մի որեւէ օտար ղեկավարի խնդրանքը կատարելու համար», նշել է Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը 2020-ին Times-ի թղթակցի հետ զրուցելիս: Իսկ «հանուն ինչի՞» հարցին Բոլթոնը պատասխանել է. «Հանուն այն բանի, որ մի օր էլ նրանից ինքը օգուտ ստանա»:

Բոլթոնն իր գրքում գրել է, որ 2019-ին Թրամփը Չինաստանի նախագահին ասել է, որ «ույղուր մահմեդականներն համակենտրոնացման ճամբարներում պահելը ճիշտ կլինի»: Նա հորդորել է նրան առաջ տանել նման ճամբարներ կառուցելու գաղափարը: Մեկ ուրիշ անգամ նա Չինաստանի նախագահից «խնդրել է» օժանդակել իր նախընտրական գործընթացներին Ամերիկայից ցորեն եւ սոյայի հունդեր գնելով, որպեսզի ապահովի քվեներ ձեռք բերել ԱՄՆ-ի գյուղական վայրերի քաղաքացիներից, ի հակասումն իր «Չինաստանի դեմ ծավալած պատերազմի»:

Այս հանգամանքը դարձյալ վկայում է այն մասին, որ նա իր անձնական (եւ ոչ թե ամերիկացիների) շահի համար պատրաստ է գլուխ ծռել «թշնամի» բռնակալների առաջ:
Թրամփը 2015-ի վերջերին խոստովանել է, որ Թուրքիայի հետ առնչվելու հարցում «շահերի բախման խնդրի առաջ եմ կանգնում»: Բանն այն է, որ նա համաձայնել է գործարք կնքել մի թուրքի հետ, որն առաջարկել է իր անունը գովազդել Ստամբուլի երկու ապակեպատ աշտարակների վրա: Դրա համար նա (Թրամփը) ստացել է առնվազն 13 միլիոն դոլար (որի 1 միլիոնը՝ իր պաշտոնավարության ժամանակ): Հետագայում այդ թուրքը հօգուտ թուրքական շահերի քարոզչություն է իրականացրել Թրամփի վարչակազմում:

Բացառված չէ, որ նա նորից հայտնվի նմանօրինակ «բիզնես շահերի» հորձանուտում, այս անգամ Վիետնամի, Օմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կամ այլ երկրների իշխանությունների հետ: Իսկ ընտանիքի մյուս անդամների պարագայում՝ նաեւ Ալբանիայի, Քաթարի, Սերբիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ: Վերջինս, ի դեպ, 87 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի փեսա Զարեդ Քուշների նախաձեռնած հիմնադրամին:

Պարզ չէ, թե ինչքան հեռու կարող են գնալ նրա ֆինանսական շահերի, կամ իր անձի փառաբանման եւ օտար բռնապետերի կողմից գովասանքի արժանանալու ձգտումները: Բայց պարզ է, որ ամերիկացիներն իրե՛նք էլ չգիտեն, թե նա ինչ շահեր է հետապնդում:

Էրդողանը հավանաբար ակնկալում է, որ նա կշարունակի ծառայություն մատուցել իրեն եւ «Հալքբանկին», որի անձեռնմխելիության ձգտումների դեմ դատական գործը դեռ ընթացքի մեջ է:

Թուրքական շահերը հասցրել են կոռումպացնել նաեւ Նյու Յորքի քաղաքագլուխ Էրիկ Ադամսին, որին մեղադրում են այն բանում, որ թույլատրել է կառուցել 36 հարկանի թուրքական նոր հյուպատոսարան՝ հակառակ անվտանգության հետ կապված մտահոգությունների առկայությանը: Եթե Ադամսը կարողանա հակահրդեհային համակարգ առաջարկել Թուրքիայի հյուպատոսարանի համար, ինչեր ասես, որ չի անի Թրամփը Էրդողանի համար:

ԴԵՆ ՖՐԻԴՄԱՆ

«Mother Jones.com» վաշինգտոնյան կայքի ավագ լրագրող

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Կատյա Կիրակոսյան. Երազելով Մանուշյանների Երազատունը

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական