Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերն արթնանալու են

15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Վերջին մի քանի օրը հայկականությամբ հագեցած երկու աննման երեկո անցկացրի` նույնիսկ ինձ համար անսպասելի բացահայտելով, որ հայ հանրությունը կարծես կարոտ լինի ա՛յդ մշակույթին: Այն , որ ասում են ` հեռանում ենք մեր արմատներից, աչքն ի տես ժխտվեց նոյեմբերի 3-ին ՀԲԸՄ դահլիճում կայացած «Ազնավուրը՝ հայերեն» համերգին` Պերճ Թյուրաբյանի եւ ընկերակից երգիչների կատարմամբ եւ նոյեմբերի 10-ին Կինոյի տանը Արթուր Արմինի ուսումնասիրությունների հենքով նկարահանված «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի պրեմիերային: Երկու դահլիճում էլ մեծաթիվ այնքան կրթված երիտասարդություն կար, որ պարզապես հերքվում էր այն կեղծ տեսակետը, թե արմատների փնտրտուքը, ինքնության նախասկզբնական արմատները որոնելու ձգտումը, հայկական թեմաները այսօր այլեւս արդիական չեն: Այն աստիճանի արդիական են, որ Մհերի դռան առեղծվածին հաղորդակից դառնալու համար կինոյի տան հինգհարյուր հոգանոց դահլիճում ներկա էր ութհարյուրին մոտ մարդ, որոնք նստած էին այնտեղ, ուր հնարավոր էր նստել:

Նախ` ՊերՃ Թյուրաբյանի եւ բեմում նրա ընկերակից երգիչներ Նաիրի Գասպարյանի, Մխիթար Ավետիսյանի, Դավիթ Աբրահամյանի կատարմամբ «Ազնավուրը՝ հայերեն» համերգի մասին, որը ՀԲԸՄ աջակցությամբ էր եւ նրա դահլիճում: Ներկաները պարզապես վերապրեցին Ազնավուրին հայերեն, ընդ որում այն աստիճան բեմում ներկա էր Ազնավուրը, այն աստիճան հույզ, սեր, ափսոսանք, սրտի թրթիռ կար դահլիճի օդում, բեմից սրտերը լցվող հայերեն, բայց ազնավուրերեն հնչող երգերում, որ երիտասարդները պարզապես ընբոշխնում էին, իսկ մի փոքր ավագ տարիքի մարդիկ Ազնավուրի` աշխարհում նմանը չունեցող, խորն ապրումներ փոխանցող երգերով վերհիշում Ազնավուրով շաղախված իրենց ջահելության թանկ զգացմունքները: Ի՜նչ հիանալի թարգմանություններ` խորքով, ինչպես Ազնավուրի ֆրանսերեն տեքստերն են, զգացմունքների ի՜նչ կուտակում, ի՜նչ ձայներ, զգացմունքի, սիրո, ցավի եւ ափսոսանքի ի՜նչ վերամարմնավորումներ` երգի միջոցով: Պերճ Թյուրաբյանը պարզապես բեմի վրա ապրում էր երգը, որի մեջ կյանքն էր, եւ հիանալի կատարումներով պարզապես Ազնավուրին նվիրում մեզ: Նույնը նաեւ մյուս հիանալի երգիչները: Հայերենով այդ աստիճանի նույնականացված Ազնավուրի դեռ չէի հանդիպել` մի պահ անգամ մոռացանք, որ Ազնավուրը ֆրանսերեն էր երգում: Շնորհակալություն, Պերճ Թյուրաբյանին (եւ հետն էլ, իհարկե, նրան թեւավորող նրա տիկին Անահիտ Դաշտենցին` երկուսին էլ ջահել տարիներից ճանաչել եմ)` հիանալի կատարումների եւ թարգմանությունների համար:

Պերճ Թյուրաբյանի մասին. ծնվել է Կահիրեում, 1965-ին տեղափոխվել է Հայաստան: 1986 թվականից հաստատվել է Միացյալ Նահանգներում: Մասնագիտությամբ բանասեր է եւ գրադարանագետ:

Երաժշտությամբ զբաղվել է վաղ տարիքից՝ երգել տարբեր նվագախմբերում եւ երգեր գրել: 1960-ական թվականներին Երեւանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից է: Գրում է երգեր նաև հայ բանաստեղծների տեքստերով: Նաեւ թարգմանում է եւ հայերեն ներկայացնում ֆրանսիական շանսոնի հեղինակների երգերը՝ Բրել, Բրասենս, Ֆեռե, Ազնավուր, եւ այլն:

Արթուր Արմինի ֆիլմը` «Մհերի դռան առեծվածը», պատմական անցքերի եւ հայկական ակունքով տիեզերագիտության, տոմարագիտության, դրանց հետ համադրվող աղբյուրագիտական տեղեկությունների համադրությամբ մեր ծագումնաբանության, հայկական լեռնաշխարհի` գիտելիքի բնօրրան լինելու, նախաստեղծ գիտելիքը մեր հայրենիքի տարածքներից աշխարհում տարածվելու մասին վկայությունների վերծանումն է, ու նախ եւ առաջ` Վանա լճի մերձակայքում գտնվող հայտնի Մհերի դռան սեպագիր արձանագրության մասին է խոսքը: Ֆիլմում Արթուր Արմինի գիրք- ուսումնասիրությունների, հատկապես «Հալդիի դարպասները», «Հին աստվածներ. Խորենացու հաղոդած դիցապատումների աստղագիտական հիմքերը» գրքերի գիտելիքը փորձ է արվում հանրությանը հասցնել հանրամատչելի լեզվով, գեղեցիկ եւ հազարամյակներ առաջվա սեպագիր նկարագրությունների մթնոլորտը փոխանցող կինոտեսարաններով, Արթուր Արմինի միջանկյալ մեկնաբանություններով: Համադրումներ կային նաեւ Արմեն Դավթյանի շումերերեն-հայերեն համեմատությունների հետ:

Չնախապատրաստված կինոդիտողի համար թեեւ ասելիքը բարդ էր, բայց մարդկանցով առլեցուն դահլիճը կլանված դիտում եւ լսում էր: Շնորհավորում եմ Արթուր Արմինին եւ ստեղծագործական խմբին` լիքն ասելիքով ֆիլմ ստեղծելու առթիվ:

Ֆիլմը դեկտեմբերի 15-ին ցուցադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնում` ով չկարողացավ ներկա լինել` այդ հնարավորությունից կարող է օգտվել:

Հայերն արթնանալու են, ցորենը` մասուրի չափ, գարին` ընկույզի չափ ժամանակի սպասումով`

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Գեղանկարիչ Անատոլի Պապյանի 100-ամյա հոբելյանը նշվեց հետահայաց ցուցահանդեսով

Հաջորդ գրառումը

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական