Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ալբենայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթեցին եւ վաստակելով 4,5-ական միավոր, Պրասան Վիշնուի, Սանդրո Մարեկոյի, Վլադիսլավ Նեւեդնիչի ու Եվգենի Սվեշնիկովի հետ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Տիգրանը հաղթեց Յուրի Սոլոդովնիչենկոյին, Հրանտը պարտության մատնեց Վասիլ Սպասովին:

Հաջող խաղացին նաեւ Ավետիք Գրիգորյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանըՙ հաղթելով համապատասխանաբար Եհուդա Գրինֆելդին եւ Վլադիմիր Սվեշնիկովին: Հայ շախմատիստներն ունեն 4-ական միավոր: