Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ 105-ԱՄՅԱ «ԺԱՄԱՆԱԿ, ԿՅԱՆՔ, ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԵՍՅԱՆ, Վանաձոր

20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ժամանակ, կյանք, անմահություն» խորագիրը կրող միջոցառում: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեյմս Լենդը:

ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին, ապա մասնավորապես ասաց. «Այսօրվա միջոցառումը խարսխված է գրական-մշակութային մի կերպարի վրա, որի կյանքն ու ստեղծագործությունը լավագույն վկայությունն են մեր երկու ժողովուրդների մերձավորության: Վիլյամ Սարոյանը, հիրավի, հանճարեղ օրինակ է այն բանի, թե ինչ պտուղ կարող է տալ հայ սերմը բարեկամի բարեբեր հողում, ինչպես կարող են միահյուսվել հայ ոգին ու ամերիկացու կենսակերպը, ինչպես կարող է անգլերեն գրող մարդը, իբրեւ ամերիկացի նայելով աշխարհին, այնուամենայնիվ աշխարհն զգալ հայերեն: Ես լիահույս եմ, որ միջոցառումն իրենով խորհրդանշելու է երկուՙ ամերիկացի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, բարեկամություն, որը լրացուցիչ հավաստումների կարիք ամենեւին չունի, քանզի պատմության ընթացքն է հավաստել այդ բարեկամության թե՛ անկեղծությունը եւ թե՛ ամրությունը»:

Գ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Լենդին հրավերն ընդունելու համար եւ նվիրեց ինստիտուտի հրատարակածՙ Հովհ. Թումանյանի երկերի հատընտիր ժողովածունՙ բանաստեղծի ոսկե դիմապատկերով, կոչ անելով հյուրինՙ վարակվել նաեւ թումանյանական ոգով:

Միջոցառմանը հայերեն եւ անգլերեն լեզուներով հնչեցին Սարոյանի ստեղծագործություններից, որոնք կատարեցին ինչպես ուսանողները, այնպես էլ օտար լեզուների ամբիոնի դասախոսները: Ներկայացվեց Սարոյան հայը եւ ամերիկացին, Սարոյան հայրենասերն ու գրողը, ի՛նչ մրցանակների է արժանացել, ինչպիսի՛ն էր Սարոյան հումանիստը, ի՛նչ հուշեր կան նրա հետ կապված: Ուսանողները ներկայացրին նաեւ հատված հանրահայտ «Մարդը, ում սիրտը լեռներում է» պատմվածքից: Սարոյանը հորդորում էր բոլորինՙ կյանքն ապրել այնպես, որ մեզ բաժին ընկած ժամերին չավելացնենք աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունենք նրա լույսն ու խորհուրդը: Այդպես էր ապրում ինքըՙ Սարոյանը, ում կյանքի ամենամեծ հպարտությունը հայ լինելն էր…

Ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ, դոցենտ Սոֆի Սարգսյանի հավաստմամբՙ նման միջոցառումները նպաստում են երկու երկրների համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպումից եւ միջոցառումից տպավորվածՙ ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան հյուրը շնորհակալություն հայտնեց ցերեկույթի նախաձեռնողներին. «Այսօր ես ինձ համար բացահայտեցի միանգամայն նոր Սարոյանի, իբրեւ ամերիկացի շատ հետաքրքրական բաներ իմացա նրա մասին: Անչափ հաճելի էր լսել նաեւ ուսանողների այսքան վարժ անգլերենի իմացությունը, ինչը վկայում է դասախոսական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»: Այնուհետեւ Ջ. Լենդը ինստիտուտին նվիրեց ամերիկյան ժամանակակից հեղինակների նոր հրատարակություններՙ հույս հայտնելով, որ ՎՊՄԻ-ի հետ դեսպանատան այս գեղեցիկ համագործակցությունը դեռ կշարունակվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Հաջորդ գրառումը

ԱՍՄՈՒՆՔԻ ՎԱՐՊԵՏ ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՄՈՒՆՔԻ ՎԱՐՊԵՏ ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական