Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

13/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տրանսպորտի ուղեվարձը չպետք է 100 դրամից ավելի լինի, մենք նաեւ առաջարկում ենք փաթեթներ, որի դեպքում գինը 100 դրամից էլ պակաս կարող է լինել, եթե քաղաքացին որոշի գնել մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա փաթեթներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ խոսելով իրենց առաջարկած նախագծից։

Նրա խոսքով, եթե քաղաքացին չի ուզում օգտվել որեւէ փաթեթից, գինը մնում է 100 դրամ, իսկ տրոլեյբուսի համար՝ 50 դրամ:

«Իշխանությունն առաջարկում է հունվարի 1-ից տրանսպորտի գինը թանկացնել մինչեւ 300 դրամի: Իրենց առաջարկած փաթեթները խելագարության կանխավարկածից են: Օրինակ, ենթադրվում է, որ քաղաքացին պետք է 1,5 ժամում 3 տրանսպորտ փոխի, որ կարողանա փաթեթից օգտվել: Իսկ եթե ուզում է օգտվել 1 օրվա փաթեթից, որը 900 դրամ է, քաղաքացին պետք է օրական 8 անգամ օգտվի տրանսպորտից, որը եւս խելագարության կանխավարկածից է»,-ասաց նա:

Թեւանյանը տեղեկացրեց, որ իրենք հիմա ստորագրահավաք են սկսել տրանսպորտի թանկացման դեմ, որը ունենալու է իրավական հետեւանքներ. «Երեւանի ավագանու կանոնակարգի համաձայն դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի որպես քաղաքացիներ ստանանք ձեւաթուղթը եւ հավաքենք ստորագրություններ: Ըստ կարգավորումների, եթե ընտրության իրավունք ունեցողների մեկ տոկոսը ստորագրում է այս նախաձեռնության տակ,  ապա մեր կողմից ներկայացված եւ մերժված նախագիծը իրավունքի ուժով մտնում է ավագանու նիստ քննարկման: Մեկ տոկոսը 8 հազարից մի փոքր ավելի է:

Եթե որոշեն մերժել այդ նախագիծը, ապա օրենքը թույլ է տալիս արդեն ընտրողների 10 տոկոսի ստորագրությունները հավաքելու դեպքում հարցը միանգամից մտցնել հանրաքվեի՝ Երեւանում: Սա աննախադեպ է եւ կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ: Ավագանու կանոնակարգի համաձայն ստորագրահավաքը կարող է տեւել մեկ ամիս, բայց մենք այդքան չենք երկարացնի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով, այսօրվա իշխանությունների դեպքում տրանսպորտի ոլորտն ունի երեք բաղադրիչ՝ առաջինը կոռուպցիան եւ հովանավորությունն է, երկրորդն անգրագիտությունն է, երրորդը՝ սխալանքն է:

«Իրենք «Թելսելի» հետ պայմանագիր են կնքել, որ 600 հազար ուղեւորափոխադրում կա,  և այդ հաշվարկից ելնելով են գնագոյացման մեխանիզմներ քննարկում: Եթե 600 հազար թիվ են դրել, պետք է օրական հավաքվի 60 մլն դրամ, բայց իրենք թմբկահարում են, որ լավագույն դեպքում մինչեւ 30 մլն դրամ են հավաքելու: Այսինքն 25 մլն դրամը կորում է: Այսինքն ստվերը կրճատելու պարագայում հնարավոր է պահել այն գինը, որը մենք առաջարկում ենք: Անգամ իրենց հաշվարկներով ինքնարժեքը 60 դրամ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում տեղի ունենան արտահերթ ընտրություններ. Վահագն Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակի առաջին համար տեսնում ենք մեր տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահներին. Ալեքսանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակի առաջին համար տեսնում ենք մեր տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահներին. Ալեքսանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական