Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. ՀՀ ԶՈՒ-երն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը

13/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի որոշել եմ գործս թեթևացնել, բյուջեի նախագծի մասին խոսելիս անցնող տարիների մի թունդ ընդդիմադիրի ելույթներից եմ օգտվել, որ պատրաստեմ ելույթս: Այս մասին ԱԺ հերթական նիստին բյուջեի նախագծի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա սկսեց մեջբերել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածում բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրած ելույթներից:

«Բյուջեի քննարկում, 2012 թ., 14 նոյեմբեր, ԱԺ, այս ամբիոն. պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը, և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ: Խայտառակություն էր գնահատվում 2012 թվին, 1 մլն դոլար էր մոտավորապես: 2025 թվականի բյուջե՝ արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար»,- նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ հիմա կառավարությունն ասում է՝ արտաքին պարտքը մեծացնելով՝ որևէ վտանգ չի սպառնում, կարող ենք մեծացնել:

«2015 թվական, Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 4-ին, «Հայկական ժամանակում» մի հրապարակում եղավ, որ 5,6 մլն բնակչություն, շուրջ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 մեքենա, ու մինչ սահամանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի, крупный գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցում են այսպիսի չնաշխարիկ պադավապետություն»»,- ամփոփեց մեջբերումը և ավելացրեց.

«Դանիայի խորհրդարանի նախագահը էդ ի՞նչ միամիտ մարդ է, չէ՞ որ իր ՊՊԾ-ին կարող էր ասել, ՊՊԾ-ն ասեր՝ խորհրդարանի նախագահը չի կարող ասել, թե քանի մեքենա առնեմ: Օրինակ` Ալեն Սիմոնյանն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, երկու հատ ջիպ իմ BMW-ի հետևից գնում է: Էն օրը ՊՊԾ պետի տեղակալն ասում է՝ մենք ենք որոշում՝ ինչ մեքենա գնենք: Հայաստանում որևէ այլ պաշտոնյա իրավունք ունի՞ ասելու՝ ՊՊԾ, դու թանկ մեքենա մի՛ առ, չէ՛, չի՛ կարող»:

Հետո Մանուկյանը հիշեցրեց արագաչափերին վերաբերող Փաշինյանի ելույթներից և ներկայացրեց վիճակագրություն. «2016 թվականին ՀՀ ՃՏՊ-երի արդյունքում մահերը եղել են 267, 2023 թվականին զոհերի թիվը եղել է 378, արագաչափերը կան, ՆԳՆ-ն հպարտանում է՝ արագաչափերի որակը բարձրացնելու են, լրիվ ուրիշ արագաչափեր են բերելու: Տեսախցիկները կան, բարգավաճում են, թիվն աճում է, ժամանակին ասում էին՝ Սաշիկինն է, բայց դե լավ»:

Պատգամավորը խոսեց նաև ՊՆ-ի և ձեռքբերվող ռազմատեխնիկայի մասին: «Այդքան խոսում եմ, կռվում եմ ՊՆ պաշտոնյաների հետ, ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն են պահանջում, ՀՀ ԶՈՒ-երն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը: Երեկ ամբողջ հայկական մամուլը գրել է՝ այս ինչ հրթիռը ուղևորվել է Հայաստան, դրա համար անընդհատ ասում եք՝ լոգիստիկ խնդիր կա: Ասում եմ՝ պայմանագրի մեջ կետ ավելացրեք, որ գաղտնի լինի, բայց չէ, կարևոր է, որ հայ մարդը տանը նստած իմանա, որ Հնդկաստանից հրթիռը որ ելավ, չգիտեմ՝ ոնց է գալու, բայց ինքն ասի՝ վերջ»,- շեշտեց նա:

Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից խոսել, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց նրանց:

«Մեկ րոպե լռություն, պարո՛ն Պապիկյան, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերնե՛ր, չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, և չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ է ասում, չի կարելի խանգարել»,- շեշտեց նա:

Infoport

Տեսանյութը՝ այստեղ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը որևէ մեկին չի նախատել․ Գաբրիելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին նախատելու մասին

Հաջորդ գրառումը

Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ դժվար» է լինել Եվրամիության անդամ և Եվրասիական տնտեսական միության անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը. Զախարովա

03/06/2026
Հաջորդ գրառումը

Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական