@wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է. «Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից: Անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիներն այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլեւ իրական սխրանքներ են գործում»:
«Նախօրեին Մարտունիում կասեցվեց լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, եւ այլ կերպ պարզապես անհնար է: Հպարտ եմ, որ ծանոթացա նրա հետ»,- գրել է Սեմյոն Պեգովը: