Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար։
Զուրաբիշվիլին ընտրությունների անցկացման կոչ է արել Թբիլիսի ժամանած ԵՄ ութ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հետ, որոնք չեն ճանաչել Վրաստանում քվեարկության արդյունքները։
«Վրաստանում գործում է միակուսակցական իշխանություն, որը տիրել է երկրի բոլոր ինստիտուտներին, և մենք արդյունքում ստացել ենք վերջին միակուսակցական կեղծված ընտրությունները»,- իրավիճակի իր տեսլականը նկարագրել է նախագահը։