Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կատակի անատոմիան

Մեր հարուստ բառապաշարի մեջ ամենաանլուրջ բառը հենց կատակն է, որը թեեւ երկու կողմից էլ նույն կերպ է կարդացվում, բայց այդ առանձնահատկությունը բառի ծագումնաբանության հետ ոչ մի կապ չունի:

Բառի հնդեվրոպական ծագման մասին մեր բառագետների մոտ  լիարժեք համախոհություն չկա, բայց դրա գավառական տարբերակի՝ «շուլուխ» բառի՝  մերձավոր հարեւաններից փոխառված լինելու  հարցում գրեթե տարաձայնություններ չկան:

Կատակը թեեւ ո՛չ ածանցավոր է, ո՛չ էլ բարդ բառ, սակայն դրա մեջ կա մի բաղադրություն, որը կոչվում է «ճշմարտության հատիկ»:

Ֆիզիկական մարմին չլինելով հանդերձ, կատակը կարելի է նաեւ տրոհել եւ ստանալ «կես կատակ-կես լուրջ» արտահայտությունը:

Կատակի ամենատարածված ու վտանգավոր տեսակներից է «չար կատակը», կամ դրա օտարահունչ տարբերակը՝ «սեւ հումորը»:

Մեր քաղաքական կյանքում դրա օրինակները բազմաթիվ են:  Հիշենք թեկուզ  2008 թվականի մարտի 1-ի  լուսաբացին իր առանձնատանը մամուլի ասուլիս հրավիրած ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին տրված պատասխանը:  ՀՀ առաջին նախագահն  ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դա կարելի է ընկալել որպես չար կատակ կամ սեւ հումոր:

2024 թվականի հոկտեմբերի 11-ին դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ,  Բագրատ սրբազանի շարժումը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտը համարելու վերաբերյալ լրագրողներից մեկի  հարցին անդրադառնալիս, ՀՀ երկրորդ նախագահը, բացառելով շարժմանը ֆինանսավորելու մասին պտտվող լուրերը, հավանաբար մտքի մեջ նույնպես այդ հարցադրումը «չար կատակների» ժանրից է համարել:   
Չար կատակի մեկ  օրինակ եւս.

2017 թվականին   Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.  «Օրվա հաճելի հատվածն ավարտվել է, քանի որ հանդիպելու է Ադրբեջանի նախագահին»:

Ժան-Կլոդ Յունկերի այս հայտարարությունը գնահատվել է որպես Իլհամ Ալիեւի հասցեին արված չար կատակ: 

Բայց 2023 թվականին Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահը չի ասել, որ ավարտվում է օրվա հաճելի հատվածը: Համենայն դեպս, նման հայտարարության մասին մեզ ոչինչ հայտնի չէ:
Բուն ասելիքը հումորային փաթեթավորումով  տեղ հասցնելու համար էլ հայերը հորինել են երկիմաստ կատակներ, որոնք արտահայտվում են  «Կո՛ւժ, քե՛զ եմ ասում, կուլա՛ դո՛ւ լսիր» բանաձեւումով:

Ապրիլմեկյան կատակն էլ  հատուկ ստախոսների համար է հորինված, որպեսզի այդ օրը նրանք որքան կարող են կատակի անվան տակ խաբեն մարդկանց ու տարվա մյուս օրերին հանգիստ թողնեն ժողովրդին:

Կատակներ էլ կան, որոնք ո՛չ ծիծաղ են առաջացնում, ո՛չ էլ  հետաքրքրություն: Դրանք կատակների անհամ տեսակներն են, որ սովորաբար   հնչում են կա՛մ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, կա՛մ էլ այլ առիթներով: Ամենաթարմ օրինակներից  են «գույքահարկերը ձիաուժով հաշվարկելու», կամ «հայի ետին խելքը էականորեն առաջ բերելու»  մասին կատակները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ Լիլիթ եւ քառասուն Եվա. պլաստիկ վիրաբույժ-նկարիչ Շակարտի երրորդ անհատական ցուցահանդեսը

Հաջորդ գրառումը

Յոբելեան մը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Յոբելեան մը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական