ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պատրաստվում են զանգահարել ընտրությունները հաղթած Դոնալդ Թրամփին և ընդունել Դեմոկրատական կուսակցության պարտությունը։
Հարրիսը նախատեսում է այսօր հրապարակավ խոսել և ընդունել իր ու դեմոկրատների պարտությունը. ասել են նրա օգնականները: Բայդենը պատրաստվում է հրապարակայնորեն խոսել ընտրությունների արդյունքների մասին, սակայն ելույթի հստակ ամսաթիվը հայտնի չէ:
Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը մտադիր է ոչ թե զանգել ու շնորհավորել Թրամփին, այլ ուզում է հրավիրել նրան Սպիտակ տուն և անձամբ մասնակցել նրա երդմնակալությանը։