Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին

01/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի համար մետրոպոլիտենի կայարաններում այսօր ստեղծված իրավիճակն ավելի քան սպասելի է եղել։ Նա առավոտյան մեկ ժամից ավելի սպասել է «Գարեգին Նժդեհ» կայարանում՝ ականատես լինելով, թե ինչպես հսկայական կուտակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ այդպես էլ չեն կարողացել ժամանակին մետրոյի վագոններ մուտք գործել։   

«Ես ևս ոչ մի հնարավորություն չունեցա խցկվելու վագոն։ Այս կոլլապսը, մենաշնորհային իրավունքներն ու հնարավորությունները գալիս են ասելու, որ մեր երկրում իրոք բռնապետություն է՝ քողարկված ժողովրդավարության անվան տակ։ Մեր քաղաքացիներին պարտադրվում է մի իրականություն, որի կրողը նրանք չեն։

Ինչպես 2018 թվականից մինչ այսօր աճուրդային կոչվող բոլոր գնումներն իրականացվել են մենաշնորհով, մեկ անձից գնումներ իրականացնելու գործընթացով, հիմա էլ կեղծ հրատապության անվան տակ սկսում և ավարտին են հասցնում մեկ այլ «աճուրդ», որին ընդամենը մեկ մասնակից է լինում՝ իրենց սրտի Telcell-ը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող ինքնուրույն որոշել՝ ինչպես վճարել տրանսպորտի ուղեվարձը, Սոնա Աղեկյանը պատասխանեց՝ քաղաքային իշխանություններն առաջին հերթին ապահովվում են այն մարդկանց և ընկերությունների եկամուտը, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցության գնալ։

«Այդ մարդիկ կարող են իշխանության ներկայացուցիչների հետ ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերելու իշխանական հիմնադրամներին։ Այսպես նրանք ապահովում են իրենց և իրենց սերունդների բարեկեցությունը, բայց հստակ գիտեն՝ իրենց ինչ ապագա է սպասվում։ Այս պահին, քանի գահին են, փորձում են օգտվել բոլոր բարիքներից։ Բայց հետագայում այդ բարիքներն իրենց և իրենց սերունդների համար դառնալու են չարիք։ Փորձում են խեղճուկրակ, պարտքերի տակ կքած, խաբված, հայրենզրկված, աղքատության մեջ ապրող ժողովրդին է՛լ ավելի հարստահարել իրենց մենաշնորհներով»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց՝ Երևանի քաղաքային իշխանությունը չի կարողանում կառավարել քաղաքային տնտեսությունը, մրցակցային դաշտ ապահովվել՝ թեպետ բոլորովին էլ մրցակցային դաշտ ապահովվելու նպատակ չունեն։

«Նորից հանգում ենք այն իրականությանը, որ 2018 թվականից մինչ օրս ապրում ենք բռնապետ իշխանության ձեռքի տակ»,- նշեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամը։

Ինչ վերաբերում է անձնական տվյալները մասնավոր ընկերությանը փոխանցելու պահանջին՝ Սոնա Աղեկյանն սա չափազանց վտանգավոր քայլ որակեց։

«Փաստորեն, քաղաքացին իր բանկային տվյալները տալիս է երրորդ անձի։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ բոլոր կոնվենցիաներով։ Սրա դեմ ևս պետք է պայքար սկսել, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն անձի, այլև ամբողջ պետության անվտանգությանը»,- նշեց Սոնա Աղեկյանը։

Վերջում Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև քաղաքային ավտոբուսներում պարտադիր 100 դրամանոցով վճարելու որոշմանը՝ նկատելով, որ վարորդներն այսօր տարօրինակ կերպով հանդուրժող և բարեհամբույր են եղել՝ 100 դրամանոց չունեցող շատ ուղևորների հնարավորություն տալով անվճար երթևեկել։

«Այս գործելաոճը, կարծես, կրքերը հանդարտեցնելու նպատակ էր հետապնդում։ Սա շատ խորամանկ քայլ էր»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր մետրոյի կայարաններում հսկայական կուտակումներ են նկատվել։ Այդ մասին են վկայում մի շարք օգտատերերի նկարահանած տեսանյութերը։ Հատկանշական է, որ մինչև Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանի հրահանգը,  որ մետրոյի ուղևորները պետք է ոչ թե ժետոնով, այլ Telcell-ի սարքերից օգտվեն, մեծաթիվ հերթեր և կուտակումներ մետրոյում չեն նկատվել։ Վիճակն էականորեն փոխվել է, երբ քաղաքային իշխանությունները որոշել են ժետոնից անցնել մենաշնորհի կարգավիճակ ստացած Telcell-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն Ուկրաինայի միջոցով գազ կգնի՞ Ադրբեջանից

Հաջորդ գրառումը

Մինչեւ ո՞ւր Կրնայ Հասնիլ Ինքնակեդրոն Հատուածապաշտութիւնը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մինչեւ ո՞ւր Կրնայ Հասնիլ Ինքնակեդրոն Հատուածապաշտութիւնը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական