Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրականության օկուպացումը Արայիկ Հարությունյանի վերջին «պայքարը» չէ

02/07/2020
- Վերլուծություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հանրությանը վերստին ներկայացավ իր հերթական, մեղմ ասած, ոչ հայանպաստ քաղաքականությամբ: Այս անգամ նրա որոշմամբ դադարեցվել է  «Հայ գրականությունը թարգամանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի միջոցով արտասահմանյան հրատարակչությունները թարգմանում և հրատարակում էին հայ դասական և ժամանակակից գրականության նմուշներ: Այս տարվա համար իսկզբանե նախատեսված է եղել 14 միլիոն դրամ, որը, ինչպես արդեն նշեցի, կասեցվել է` փոխանցվելով պետության պահուստային ֆոնդ:

Նախարար Հարությունյանի այս արարքն ինձ ամենևին չի զարմացնում, որովհետև ամեն մարդ անում է այն, ինչին ինքը կոչված է: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ այս մարդը, փակելու, լուծարելու, կրճատելու և խուզելու մեծ վարպետ է: Պաշտոնավարման առաջին օրերից փակում է, փակում, փակում, իսկ թե ինչ է բացել, ինքն էլ չգիտի: Այնուամենայնիվ  այս որշումը կարելի էր ինչ-որ կերպ ընդունել և ըմբռնումով մոտենալ դրան, եթե միայն 2020թ. ընթացքում այդ 14 միլիոն դրամի ավելի քան տասնապատիկի չափով պարգևավճարներ չբաժանվեին կառավարության անդամներին ու պետական մյուս ոլորտների աշխատակիցներին: Այսինքն` կրկին ստացվում է այնպես, որ բոլորն առաջվա պես քեֆ են քաշում, արդյունքում մշակույթն է  «քաղցած մնում»:

Իհարկե, հարգանք տածելով բոլորի հանդեպ, խիստ կասկածներ ունեմ ծրագրի շրջանակներում կազմված հանձնաժողովի անկողմնակալության վերաբերյալ, և երբեք չեմ բացառել, հիմա էլ չեմ բացառում, որ տեղում սուբյեկտիվն ավելի շատ է, քան օբյեկտիվը, և դեռ հարց է` թարգմանված գրքերից քանի՞սը կապ ունեն մեր մշակույթի հետ: Նույնիսկ տարակուսում եմ` այդ գրքերից ոչ մեկը դրսում հաստա՞տ  սխալ կարծիք չի ձևավորում մեր գրականության մասին:  Օրինակ` կասկածում եմ, որ այդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արտասահմանում երբևէ թարգմանված և տպագրված լինեն Թադևոս Տոնոյանը, Համլետ Հակոբյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Մշեցին, Դավիթ Ասատրյանը, Լևոսն Սարգսյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը, Ռազմիկ Արաբյանը, երջանկահիշատակ Ղուկաս Սիրունյանը, Աղվան Մինասյանը և մյուսները: Այ դա սուբյեկտիվ, խնամիական-ընկերական գործոնն է: Բայց սա հարցի մյուս` լուծելի կողմն է: Չափրոշիչներ են պետք, որի ներդրմանը, ինչպես նկատեցի, կողմ է նաև գործընթացի հետ կապ ունեցող գրական գործակալության ղեկավարը: Ցավոք, ինչպես միշտ, խնդիրը լուծելու փոխարեն ԿԳՄՍ նախարարն ուղղակի շրջանցում է այն` վերահաստատելով իր մասնագիտական ցածր որակներն ու ոլորտի հետ որևէ աղերս չունենալու հանգամանքը, ինչպես նաև նախասիրությունները, որ երբեք հաշտ չեն լինում մեր մշակույթի հետ:

Տեղեկատվական այս դարում, երբ բոլոր հնարավորությունները տեսանելի են` մեր գրականությունը միջազգային ասպարեզ հանելու, միաժամանակ նաև մեր երկրի անունը դրսում հոլովելու, մեր երկրի մշակույթի պատասխանատուն նահանջում է, նահանջում է պետության համար ծիծաղելի փոքրիկ գումարի պատճառով: 14 միլիոն դրամ:

Որքա՞ն պարգևավճար է ստանում նախարար Արայիկ Հարությունյանը, որքա՞ն են ստանում նրա տեղակալներն ու նախարարության տարբեր բաժինների վարիչները: Գումարը հատկացրեք ձեր գրապաններից, գտեք, պահումներ արեք և այլն: Վերջին հաշվով խոսքը մեր գրականությանն է վերաբերվում, մշակույթին:

Ի դեպ, այդ գումարը պետք է վաղուց, դեռ 2018թ, տասնապատկված լիներ, որովհետև ես վստահ եմ, որ հայ գրականության միջազգային հռչակն ավելի կարևոր է, քան ԿԳՄՍ աշխատակիցների պարգևավճարները: Դրսում թարգմանված մի որակյալ գիրքն ավելի շատ բան կարող է ասել մեր երկրի ու ազգի մասին, քան տասնյակ ճառերը: Ինչպես Մեծ հայրենականի տարիներին էին ասում` լավագույն պրոպագանդիստը «Կատյուշայի» ձայնն է:

Վերջում ուզում եմ նշել, որ հնուց եկած երևույթ է` մարդկանց մեծամասնությունն ըմբոստանում է միայն այն ժամանակ, երբ խնդիրը շոշափում է իրենց գրապանը կամ անունը: Երկու-երեք օր է թերթում եմ մամուլի էջերը, հետևում սոցցանցերի գրառումներին և տեսնում` ովքեր են վերոհիշյալ որոշման համար քննադատում նախարարին ու ապշում: Անշուշտ, շարքերում կան մարդիկ, որոնք իսկապես ցավում են գրականության համար, բայց քիչ չեն նաև նրանք, որոնք անցյալ տարեվերջին, երբ մենք բողոքի ակցիաներ էինք իրականցնում ԿԳՄՍ նախարարի վարած հակահայկական քաղաքակնության դեմ, հանրային վայրերում խուսափում էին շփվել իմ ու ակցիայի մասնակից մեր ընկերների հետ` վախենալով, որ մեզ կարող իրար հետ տեսնել ու իրենց հենց առաջին էտապով Սիբիր ուղարկել:

Նույնիսկ այդքանով հանդերձ, ես կիսում եմ այդ մարդկանց մտահոգությունը և բոլորին կոչ անում համախբվել, որովհետև Արայիկ Հարույունյանին տվել են մի աթոռ, որն իր համար չէ, տվել են ճտքակոշիկներ, որոնք այնքան մեծ են նրա համար, որ ամբողջ մարմնով մեջն ընկած` խեղդվում է: Փերկեք և´ նրան, և´ մշակույթը:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Հույները ևս կոչ են անում Էրդողանին Սուրբ Սոֆյան հանգիստ թողնել

Հաջորդ գրառումը

Կառուցապատողների հիմնախնդրի հարցի շուրջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կառուցապատողների հիմնախնդրի հարցի շուրջ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական