Դիլիջանում ընթացող շախմատի Գրան պրիի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաշտություն կնքեց մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեի հետ: Էլինան 3 տուրից հետո վաստակած 1 միավորով 5 շախմատիստուհիների հետ եզրափակում է աղյուսակը: Իսկ Ձագնիձեն 2,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Հաշտություն կնքեցին նաեւ Հարիկա Դրոնավալին ու Օլգա Գիրյան, Աննա Ուշենինան ու Համպի Կոներուն, Բելա Խոթենաշվիլին եւ Աննա Մուզիչուկը: Անտուանետա Ստեֆանովան հաղթեց Տատյանա Կոսինցեւային, Թուվշինթուգս Բաթչիմեգը պարտության մատնեց Վիկտորիա Չմիլիտեին: 2-ական միավորով առաջատարին հետապնդում են Մուզիչուկը, Կոներուն, Բաթչիմեգը եւ Ստեֆանովան:
4-րդ տուրում Դանիելյանը սեւերով կմրցի Օլգա Գիրյայի հետ: