Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը. «Փաստ»

24/10/2024
- Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Հայաստանը դեռ օգտվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում լայն բացված վերարտահանման պատուհանից։ Եթե մի պահ Եվրոպայից տարբեր սարքավորումներ ու տեխնիկա էր մեծ թափով ներկրվում Հայաստան, ապա արտահանվում դեպի Ռուսաստան, ապա Արևմուտքի զգուշացումների պայմաններում հիմա որոշակիորեն ուղղությունը փոխվել է։
 
Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 58,7 %, իսկ արտահանման մեծ մասը՝ ԱՄԷ -ին՝ 44,5 %։ Ընդ որում, Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,4 % և 20,1 %։ Մեկ անգամ չէ, որ տվյալներ են ներկայացվել, թե ինչպես է Ռուսաստանից ներկրված հումքը՝ հիմնականում ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի տեսքով, արդեն վերարտահանվում դեպի ԱՄԷ։ Բայց պարզ է, որ միջազգային իրավիճակը շատ արագ փոխվում է, և հնարավոր չէ տնտեսական աճի ապահովման հարցում հույսը դնել վերաարտահանման պատուհանի բաց մնալու վրա։
 
Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ պայմաններ չեն ստեղծվում տեղական պոտենցիալի ավելացման ուղղությամբ։ Դրա համար էլ, ինչպես նշում են տնտեսական ոլորտի մասնագետները, Հայաստանում գրանցվող տնտեսական աճն առողջ չէ և երկար կյանք ունենալ չի կարող. այն ավելի շատ քողարկում է ներքին շուկայում եղած խնդիրները։ Դրա համար էլ նույնիսկ ՀՀ իշխանությունները բավական զգուշավոր են իրենց գնահատականներում։ Եվ 2024 թվականի համար կառավարությունն արդեն 5,8 % տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7 %-ի մասին։ Աճի տեմպերի նվազման պայմաններում, բնականաբար, լուրջ խնդիր է բյուջեի դեֆիցիտը, որը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու նաև հաջորդ տարի։ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5,5 %-ի՝ 609 մլրդ դրամի չափով:
 
Եվ բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար կառավարությունը կգնա իր նախընտրած քայլին ու պարտք կվերցնի՝ անընդհատ ավելացնելով պետական պարտքի առանց այն էլ ծանր բեռը։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։
 
Արդեն իսկ ներկա պահին իշխանությունները աջ ու ձախ միայն վարկեր են ներգրավում, որտեղից հնարավոր է։ Այս տարվա դեկտեմբերի կեսերին էլ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից 24,5 մլն դոլարի չափով հերթական տրանշը կստանա ՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։ Այդ ահռելի ֆինանսական բեռը պետք է նաև կառավարել և հետևողականորեն մարել տոկոսները։ Պատահական չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասն ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է կազմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ֆինանսական ռեսուրսները պարտքի մարմանն ուղղվելու փոխարեն ներդրվեին կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում։
 
Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ« ընդհանուր առմամբ« կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով։

Նախորդ գրառումը

Oսկանյանն արցախցիներից ավելին է պահանջում. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիների աջակցության ծրագիրը. նրանք հրահանգել են ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիների աջակցության ծրագիրը. նրանք հրահանգել են ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով. «Հրապարակ»

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական