Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանոնակարգի վավերացմամբ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարող գործընթացին. ՀՀԿ

23/10/2024
- Նորություններ, Տեղական

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։

Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի Հանարպետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով։

Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի գնահատել կանոնակարգի նախաբանում սահմանված սահմանազատման այսպես կոչված «հիմնարար սկզբունքը»՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որը, ի հեճուկս «հիմնարար սկզբունք» հորջորջվելուն, նախաբանի հաջորդ իսկ նախադասությամբ կարող է փոփոխվել մեկ այլ «հիմնարար սկզբունքով»։ Ակնհայտ է, որ կանոնակարգի նախաբանի ձևակերպումների միջոցով Ադրբեջանը հող է նախապատրաստումԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները որպես սահմանազատման հիմք ընդունելուց հրաժարվելուն։

Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունենցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմաների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ․ հունվարի 22-ի Կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ․, քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացրել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:

Եթե Հայաստանի կառավարության նպատակ է դրել որպես սահմանազատման հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը, ապա դրա համար իրավաբանական միակ վավերական հիմքը «Հայկական ԽՍՀ ևԱդրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է: Ի հեճուկս Հայաստանի կառավարիչների պնդումների, 1988 թ․հունվարի 12-ի արձանագրությունը լիովին հիմնված է եղել այն ժամանակ գործող խորհրդային երկու հանրապետությունների սահմանադրությունների վրա, որոնց համաձայն սահմանազատման համար իրավասու մարմինները հանդիսացել են այդ հանրապետությունների կառավարությունը, այլ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահությունը։ Այդ արձանագրությունը երկու հանրապետությունների Գերագույն խորհրդի նախագահությունների կողմից որևէ վավերացման կամ հաստատման կարիք չի ունեցել։ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը ևսահմանագծումը վերջնական են ևիրավաբանական ուժ ունեն:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ս․թ․ սեպտեմբերի 12-ի հայտարարությունում արդեն իսկ մատնանշել ենքկանոնակարգի 5-րդ հոդվածում ամրագրված հատվածական սահմանազատման լրջագույն վտանգները երկրի տարածքային ամբողջականության և անվտանգային համակարգերի համար։ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նաև այս խնդրին։ Այն, որ հատվածական սահմանազատումը միայն պոտենցիալ վտանգ չէ, փաստվում է նաև արդեն իսկ կատարվածով, երբ ս․ թ․ մայիսի 15-ի արձանագրության հիման վրա, ոտնահարելով Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների դրույթները, Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։ Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեված չէ կանոնակարգով, ինչպես նաևՍահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանություններընպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար»։

Նախորդ գրառումը

Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին

Հաջորդ գրառումը

Ողիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2024

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ողիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ - 23.10.2024

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական