«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն փորձնական եղանակով իրականացնում է առցանց դիտարկման և տեսահսկման համակարգերի ներդրման միջոցառումներ. այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետին։
Այս միջոցառումը հնարավորություն կտա վերահսկողությամբ վեր հանել հնարավոր թերությունները, բացթողումները, ստանալ ուղևորահոսքի, սահմանված արագությունը գերազանցելու, կանգառից դուրս կանգառելու, ուղեգծից շեղումների և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ամբողջական տեղակատվությունը:
Նշենք,որ խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ Երևանի մետրոն ամբողջությամբ անցել է տոմսային միասնական համակարգի։
Հանրությունը բողոքում է, որ ժետոնների փոխարեն կտրոններով ու QR կոդերով մետրոյի ուղեվարձը վճարելու պատճառով կայարաններում արհեստական հերթեր են առաջանում։