Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը․ «Փաստ»

19/10/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան հրավիրել էր բրիֆինգ, որի բանախոսներն էին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար ու կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը։

Նրանք կրկին անդրադարձել են Նախիջևանին սահմանակից տարածքում (Երասխում) Հայաստանի կողմից մետալուրգիական գործարանի դադարեցված շինարարությանը, որն, ըստ իրենց, անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 1991թ. կոնվենցիայի «կոպտագույն խախտում էր» (Էսպոյի կոնվենցիա): Եվ հերթական անգամ նշեցին, որ հենց ադրբեջանական կողմի բողոքներից հետո են կասեցվել շինարարական աշխատանքները։ Ամին Մամեդովը նշել է, որ թեև Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի անդամ է, սակայն չի պահպանում այն։

«Այդ կոնվենցիային միացած երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է իրականացնել բնապահպանական գնահատում անդրսահմանային համատեքստում: Եթե երկիրն արդյունաբերական և տնտեսական գործունեություն է իրականացնում հարևան պետության սահմանին մոտ գտնվող տարածքում, նա պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը և հարևան պետության կառավարությանը»,- ասել է նա։

Որոշ ժամանակ առաջ էլ՝ սեպտեմբերի 12ին «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էին գրեթե նույն հարցերի շրջանակին։ Ամենայն հավանականությամբ, նման ակտիվությունը կապված է գալիք COP 29-ի հետ, որին ընդառաջ ադրբեջանական մեդիաներում շատ ակտիվ «տաքացվում» է Հայաստանի հանքարդյունաբերության կողմից պատճառված «ահռելի» վնասների մասին օրակարգը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ ավիրելն է։

Ադրբեջանցի պաշտոնյաները և պատգամավորները մեկ անգամ չէ, որ նշել են՝ COP 29-ի ընթացքում բարձրաձայնվելու են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից անդրսահմանային գոտում գտնվող Ողջի գետին պատճառված բնապահպանական «ծանր» վնասների, ինչպես նաև «ազատագրված» տարածքներում ՀՀ-ի կողմից շուրջ 30 տարի «իրականացված էկոցիդի» մասին։ Ըստ Մամեդովի, 2023 թ. «Azercosmos»-ը ներկայացրել է արբանյակային պատկերներ, որոնք արտացոլում են ավելի քան 20 հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ Հայաստանի «պայմանական» սահմանին։ Արբանյակային պատկերների հիման վրա նյութ է պատրաստվել Ադրբեջանին սահմանակից շրջաններում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, որը հրապարակվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ համատեղ։ «Կոալիցիայի պահանջն է, որ Հայաստանը թույլ տա ինչպես Ադրբեջանից, այնպես էլ այլ երկրներից մասնագետներին այցելել հանքարդյունաբերական օբյեկտների արտադրական տարածքներ՝ այնտեղ մոնիթորինգ իրականացնելու համար»,- շեշտել է նա։

Նաև հավելել է, որ ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում գործող մի քանի ՀԿ-ներ բողոքեցին «իրենց պատմական հողի» վրա գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, իսկ իրենց կոալիցիայի հայտնած համերաշխությունից հետո Հայաստանում այդ ՀԿ-ներին մեղադրել են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ։ Նշենք, որ Ամին Մամեդովը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը բավականին հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական մեդիատիրույթում։ Նա պարբերաբար մանիպուլ յատիվ բնույթի հայտարարություններ է անում Ամուլսարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի տված «ահռելի բնապահպանական վնասների» մասին։

Վերոնշյալ կոալիցիայի համահիմնադիր Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի 26 հանքարդյունաբերական ընկերություններից 12-ը տեղակայված են, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրում», ինչը ստեղծում է բնապահպանական ռիսկեր։ Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանը վավերացնի ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան։ «Ես վստահ եմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի կառավարությունը պնդելու է Հայաստանի միացումը նշված կոնվենցիային և համատեղ կառույցի ստեղծումը սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման համար։

Կարևոր է, որ Ադրբեջանի քաղաքացիական ՀԿ-ները շարունակեն իրենց ջանքերը Հայաստանի ՀԿ-ների հետ կառուցողական համագործակցություն հաստատելու ուղղությամբ՝ վերջերս համաձայնեցված գոտում (նկատի ունի Ամուլսարը -խմբ.) բնապահպանական իրավիճակի համատեղ մոնիթորինգի համար»,հայտնել է նա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող և ֆինանսավորվող ադրբեջանցի «բնապահպանները» վաղուց են օգտագործում տեղական ՀԿ-ների տեքստերը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ։ Նրանք ակտիվ հակաքարոզչություն են ծավալել Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ՝ նպատակ ունենալով դադարեցնել այդ ընկերությունների գործունեությունը և զրկելով Հայաստանն ամենաեկամտաբեր ոլորտից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կապանում իրավիճակը թեժանում է․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». հարցը կդրվի վարչության նիստին․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». հարցը կդրվի վարչության նիստին․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական