Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ում առաջարկեցին, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների թեստավորում հանձնեն

18/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների ախտորոշման թեստ հանձնեն։ 

Այս գաղափարը առաջացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն։ 

«Եթե մենք որոշում ենք այսպիսի թեստավորում, դա պետք է ընդհանուր բնույթ կրի։ Մենք էլ՝ պատգամավորներս, որոշում կայացնողներ ենք։ Ի՞նչու չենք  սկսում հենց մեզնից։ Եկեք սկսենք Ազգային ժողովից ու պահանջենք, որ բոլոր պատգամավորները թեստավորում անցնեն»,- ասաց Ղազարյանը։

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը շնորհակալություն հայտնեց Ալխաս Ղազարյանին առաջարկության համար և տեղեկացրեց, որ հաջորդ նախագծերի փաթեթը վերաբերվելու է պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց։  
Գաղափարին միացավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այո, եթե պետք է սկսենք մեզնից, սկսենք նաև մեզնից։ Շատ հնարավոր է, որ նախագծերի փաթեթը համալրվի մի նախագծով ևս, որը վերաբերվի նաև Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նաև հանրությանն էլ փոխանցենք կարևոր ուղերձ, թե ով է նրա պատգամավորը»,- ասաց Մինասյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս կողմ արտահայտվեց գաղափարին և նշեց, որ պետք է ընդլայնվի և հստակեցվի անձանց շրջանակը։
«Բացարձակապես առարկություն չունեմ՝ թմրանյութերի հանդեպ պետք է լինի զրո հանդուրժողականություն։ Պետք է հստակեցնել սուբյեկտների կազմը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները»,- ընդգծեց Վարդանյանը։

Հանձնաժողովը որոշեց աշխատանքային խումբ ստեղծել նախագիծը լրամշակելու համար, ուստի այն հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սկանդալ՝ Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում. ծնողը պնդում է, որ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, նաև ասել՝ թուրք

Հաջորդ գրառումը

«Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական