Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ թատերագետի հոդվածը թուրքերեն ժողովածուում

Արծվի Բախչինյան
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի Ստամբուլի քաղաքապետարանի Աթաթուրքի անվան գրադարանում Ժան-Բատիստ Մոլիերի ծննդյան 400-ամյակի առիթով կայացել էր ֆրանսիացի նշանավոր թատերագրին նվիրված ցուցահանդես: Որպես դրա շարունակություն՝ վերջերս լույս է տեսել «ՄՈԼԻԵՐԻՑ մինչեւ ՄՈԼՅԵՐ. հանդիպումներ օսմանա-թուրքական բեմում» (Molie՝re den Molyer e: Osmanl -Turkiye Sahnesinde Kar  malar) հոդվածների էլեկտրոնային ժողովածուն՝ Էոզդե Նալան Քյոսեօղլուի եւ Ռեհա Քեսքինի խմբագրությամբ: Այնտեղ ընդգրկվել է նաեւ երեւանցի վաղամեռիկ թատերագետ Ալլա Դանիլովայի «Մոլիերը եւ Մխիթարյան դպրոցի թատրոնը Սուրբ Ղազար կղզում» հոդվածը, որը նրա «Մոլիերը հայ թատրոնում. 1812-1957» թեկնածուական ատենախոսության գլուխներից մեկն է: Այն ռուսերեն բնագրից թարգմանել է Իբրահիմ Բայրաքօղլուն:

Հայ-ուկրաինական ծագումով Ալլա Վիտալիի Դանիլովան (1963, Գիւմրի – 2006, Երեւան) ավարտել էր Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի թատերագիտական բաժինը: 1987-2003 թթ. աշխատել է Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում որպես թատերական բաժնի գիտաշխատող եւ թատերական ֆոնդերի վարիչ: 1993-2006 թթ. դասավանդել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ հայ, ռուս, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի եւ արեւելյան երկրների թատրոնի պատմություն եւ աղբիւրագիտություն: 1997-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արվեստի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն եւ ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հետմահու, 2007-ին, Երեւանում լույս է տեսել Դանիլովայի «Թատերական խաչմերուկներ. Արեւելք-Արեւմուտք» հոդվածների ժողովածուն՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

«ՄՈԼԻԵՐԻՑ մինչեւ ՄՈԼՅԵՐ. հանդիպումներ օսմանա-թուրքական բեմում» գիրքը հասանելի է հետեւյալ կայքէջում՝

https://ataturkkitapligi.ibb.gov.tr/tr/Kitaplik/Yayinlar/Molireden-Molyere/1150

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով. Էպոս, Ինքնություն, Մշակույթ

Հաջորդ գրառումը

Վերլուծելով արցախահայերի իրենց բնօրրանը վերադառնալու իրավական տարբերակները

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Վերլուծելով արցախահայերի իրենց բնօրրանը վերադառնալու իրավական տարբերակները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական