ՈւԵՖԱ-ն թուրքական 2 ակումբներիՙ «Ֆեներբահչեին» եւ «Բեշիքթաշին» զրկել է եվրոգավաթների մասնակցության իրավունքից: «Բեշիքթաշը» չի մասնակցի Եվրոպայի լիգայի այս տարվա խաղարկությանը: Իսկ «Ֆեներբահչեն» զրկվել է առաջիկա 3 խաղարկություններին մասնակցելուց, եթե եվրոգավաթների մրցաշարերի իրավունք ստանա: ՈւԵՖԱ-ի այս որոշումը կապված է պայմանավորված խաղերին այդ ակումբների հնարավոր մասնակցությամբ: