«Ժողովուրդ»-ը գրում է. Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:
Նրանք որեւէ պատճառաբանություն չբերեցին, միայն հայտնի դարձավ, որ դա աշխատակազմի ղեկավարի հրահանգն է եղել:
Մի պահ իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակի դռան մոտ, քանի որ Ռուբիկ հակոբյանն ուզում էր մտնել եւ իրերը վերցնել, սակայն նրան թույլ չտվեցին: «Այդ ստորությունն ինչի՞ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ, իմացեք»,- մատը թափ տալով ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում