Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱԿ ՇՈՒԿԱ». ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

29/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մենք չենք խոսում սովորական մի շենքի մասին, մենք խոսում ենք պետական հուշարձանի, մայրաքաղաքի լավագույն գոհարներից մեկի ճակատագրի մասին: Հետեւաբար այս քննարկմանը պետք է ներկա գտնվեր քաղաքի գլխավոր ճարտարապետը, գոնե մշակույթի փոխնախարարն ու Երեւանի փոխքաղաքապետներից մեկը: Ի վերջո, սա մի հարց է, որ վերաբերում է Երեւանին»: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի բարկությունը տեղին էր եւ արդարացված: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում «Փակ շուկայի» ճակատագրին նվիրված քննարկմանը թեպետ հրավիրվել, սակայն չէին ժամանել ո՛չ մշակույթի նախարարության, ո՛չ դատախազության, ո՛չ էլ շուկայի սեփականատիրոջ ներկայացուցիչները: Քաղաքաշինության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներն էլ միջին օղակներում աշխատող մարդիկ էին, որոնք ո՛չ հարց կարող էին լուծել, ո՛չ էլ իրենց գերատեսչություններում հարց բարձրացնել: «Այստեղ կարող է եւ չլինել մշակույթի նախարարության ներկայացուցիչը, քանի որ «Փակ շուկան» կարելի է արդեն հանել պատմական հուշարձանների ցուցակից իրենց անփութության, մեղավորության պատճառով: Այսքան գերատեսչություն ունենք, ոչ ոք չկարողացավ կանգնեցնել այդքան գեղեցիկ հուշարձանի վերացումը:

Մեզ ասում ենՙ ռեստավրացիա ենք անում, բայց սա ռեստավրացիա չէ, սա հուշարձանի ոչնչացումն է», ասում Մինասյանըՙ հավելելով, որ իրենք երեք անգամ նամակ են գրել հանրապետության նախագահին, ներկայացրել վիճակը, մտահոգությունները, սակայն նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ շուկան հանրությանն է վերադարձվելու նույն տեսքով: Մինասյանը լուսանկարներ է ցուցադրում, որտեղ շուկայի ներսում արդեն հարկաբաժիններ են կառուցում: Մինասյանին աբսուրդի հասնող պատասխան են տվել, թե հետո այդ հարկաբաժինները քանդվելու են: Ճարտարապետը զարմացել է. «Էլ ինչո՞ւ եք կառուցում, որ պետք է քանդվի» հարցին պատասխան չի հնչել: Ճարտարապետներին զարմացրել է նաեւ դատախազության պատասխանը: «Կատարվածի առնչությամբ հանցանքի տարրեր չենք տեսնում»:

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի մեկնաբանությամբՙ իրենց գերատեսչությունը իրավասությունների շրջանակում ամեն ինչ արել է: «Մենք իրավունք չունենք շինարարության թույլտվություն տալ, այն տալիս է Երեւանի քաղաքապետը: Քաղաքապետարանը շինարարություն իրականացնելու համար թույլտվություն տվել է զրո նիշից ներքեւՙ ստորգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու համար, մինչդեռ սեփականատերը սկսել է նաեւ վերգետնյա հատվածում էլ շինարարություն անցկացնել, ինչի թույլտվություն նա չունի: Նախարարությունը երկու անգամ դիմել է Երեւանի քաղաքապետարանինՙ պահանջելով դադարեցնել շինարարությունն ու պատմական հուշարձանը բերել նախկին տեսքի: Շինարարական աշխատանքների հետեւանքով մի քանի կամարներ են փլվել, սակայն քաղաքապետարանն ընդամենը սիմվոլիկ գումարով երկու անգամ տուգանել է սեփականատիրոջը: «Մենք այլ գործառույթ չունեինք, որ կատարեինք», ասում է նախարարության ներկայացուցիչը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Մելիք Քարամյանն էլ ասաց, որ հունիսի 7-ից շինարարությունը դադարեցված է: Պարզվում էՙ շուրջ մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանն ընդամենը ապամոնտաժել է վերգետնյա շինության մի հատվածըՙ ընդամենը մի քանի ձող: Քաղաքապետարանի աշխատակիցը խոստովանեց, որ ինքը չի մտել շուկայի տարածք ու չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվում: Վստահաբարՙ շուկայի ներսի իրավիճակի մասին տեղյակ չեն նաեւ իր վերադասները: Շուկա մտնելու իրավունք Երեւանում գրեթե ոչ ոք չունի, փակ է, հարեւանությամբ աշխատող բանվորներն էլ թույլ չեն տալիս, որ մտնես ներս ու տեսնես, թե ինչ է կատարվում:

Իրականում այս ու նմանատիպ քննարկումները ուշացած են, արդեն 1,5 տարի շուկան քանդվում է, սակայն պետական գերատեսչություններից որեւէ մեկը ձայն չի հանում, կատարվում է ծածկադմբոց, ու մի գերատեսչություն մեղքը գցում է մեկ այլ գերատեսչության վրա: Շահում է սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, տուժում Երեւանն ու երեւանցին:

Հ. Գ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից հետո մոտեցա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: «Այսօր մայրաքաղաքի համար կարեւորագույն հարցերից մեկը «Փակ շուկայի» պահպանությունն էր: Ո՞նց է լուծվելու խնդիրը» հարցին տիկին Պողոսյանն ասաց. «Գիտեք, ես հուսովՙ հարցը կլուծվի այնպես, ոնց որ ես կասեմ»:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԶՐԿԵՑԻՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՑԵԼ ՏԱՐՏՈՒՍԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՑԵԼ ՏԱՐՏՈՒՍԻՑ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական