Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զինվորի մահվան լուրը ու Երեւանի կենտրոնի տոնակատարությունը: Ոչ ոք չի ուզում լսի զինվորի մասին լուրը: Պաշտպանության նախարարությունը նորից հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ու այսպես պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտե կասի, որ զինվորը ինքնասպան է եղել:
Նախարար Պապիկյանը գիտի՞, թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում: Ինչո՞ւ զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը նախարարը մտածո՞ւմ է ինքնասպան լինելու մասին: