Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել

Առնվազն 15 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսային երկու շրջաններին և մայրաքաղաք Բեյրութի հարավին իսրայելական հարվածների հետևանքով, հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Բեյրութից հյուսիս գտնվող Մայսրա գյուղին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Նախարարությունը նաև հայտնել է, որ երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել և անհայտ մարմնի մասեր են հայտնաբերվել Լիբանանի հյուսիսում գտնվող Դեյր Բելլայի վրա իսրայելական հարվածի հետևանքով:

Բեյրութից հարավ գտնվող Բարջայի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։

Իսրայելը հարվածներ է հասցրել նաև հարավային Նաբաթիա քաղաքին, որտեղ ութ մարդ է վիրավորվել:

Գիշերվա ընթացքում փրկարարները գնահատել են հարձակման և ավիահարվածից հետո բռնկված խոշոր հրդեհի զոհերի իրական թիվը։