Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է ինքը՝ Չախոյանը, իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, քաղաքապետարանի մոտ ակտիվիստ Արթուր Չախոյանը դոլարներով ակցիա էր իրականացրել՝ իր բողոքն արտահայտելով Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։