Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։
«Կցանկանայի Իսրայելին ասել՝ վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելուն, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը, այն մարդկանց, ովքեր արդեն ոչինչ չունեն։
Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանագրերը, քանի որ գիտի, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կանգնած են դրա հետևում», – ասել է նա։