Այնպես չէ, որ մեկ անգամ ակցիա նելով՝ բոլոր հարցերը լուծվելու են, բայց սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք և սպասենք՝ ով երբ է կողմնորոշվելու կամ ում մոտ երբ է հասունանալու գերիների հետվերադարձը կազմակերպելու հարցը, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիաների ժամանակ լրագրողներին ասաց ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը բոլորիս մղում է նրան, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, գոնե այս օրերին իր խոսքը բարձրացնի ի պաշտպանություն մեր բոլոր ռազմագերիների, Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների։
Իմ կարծիքով՝ ՀՀ և ԱՀ նախկին ՄԻՊ-երի ձեռնարկած այս ակցիան ճիշտ նախաձեռնություն է, և ցույց է տալիս, որ առաջին հերթին այս հարցին պետք է դիտել մարդու իրավունքների տեսանկյունից. այսօր Բաքվի բանտերում գտնվում են հայեր, որոնց հանդեպ ադրբեջանական իշխանություններն ունեն անհիմն վերաբերմունք, ինչը թույլ է տալիս շինծու մեղադրանքներ առաջադրել։
Այս մարդկանց իրավունքները գերեվարման իսկ պահից շատ կոպիտ ձևով ոտնահարված են։ Այն, ինչ տեղի է ունենում վերջին մեկ տարվա ընթացքում, վկայում է, որ թափանցիկ ինֆորմացիա չի եղել՝ ինչպիսի վիճակում են նրանք, ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում»,- ասաց Աշոտ Ղուլյանը։