Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Զարմանք բաներ

Մարիետա Խաչատրյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
107
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զարմանալի է` այն, ինչ ես գրում եւ ասում եմ շատ երկար ժամանակ, ի վերջո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանն էլ է ասել, մի փոքր այլ կերպ եւ ավելի կոշտ ձեւակերպմամբ, թե երկրորդ եւ երրորդ նախագահները պետք հեռանան ասպարեզից, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա: Ես միշտ պնդել եմ, որ համակարգի փոփոխություն չի եղել, նոր` արտահամակարգային ուժեր պետք է գան, որ երկրում բան փոխվի: Ընդ որում` մշտապես հայտնված այս տեսակետին մոտիկ ձեւակերպում է արել Աջապահյանը նաեւ մամուլում, նշելով, որ ներկա ընդդիմությունը իշխանությանը ձեռնտու ընդդիմություն է, այն, ինչ ես վաղուց եմ գրում (թերթեք «Ազգ»ի թեկուզ վերջին երկու տարվա համարները): Այս տեսակետը սվիններով է ընդունվում ընդդիմության կողմից, հատկապես Միքայել Սրբազանինը, քանի որ, ըստ Սրբազանի` քաղաքական կուսակցություններ չկան, հավաքվել են` ամեն մեկը մի ձեւի տուն է պահում, ընդդիմություն կոչվածն էլ ոչ թե իշխանության հեռացումն է ուզում, այլ իր վերադարձն իշխանության, որը հայրենիքի փրկության հետ առնչություն չունի:

Իսկ թե ով է Կրեմլի գործակալ ընդդիմության կամ իշխանության մեջ (այս որակումը սովորաբար կպցնում են նրան, ով խմբային մտածողությունից տարբերվող տեսակետ է հայտնում)` դա բացահայտել կամ հերքել առայժմ չի լինի, քանի որ Ռուսական պետությունը Խորհրդային Միություն անվամբ իշխել է Հայաստանում յոթանասուն տարի, ինչո՞ւ պիտի Հայաստանի ԱԱԾ-ում եւ բոլոր մյուս կառույցներում, ընդդիմության մեջ եւ ամենուր դրածոներ չունենար, եւ հետո էլ վերահսկելի իշխանափոխություններին չմասնակցեր` իր շահը հետապնդելով: Հայաստանը լիներ այդպիսի մեծ պետություն, միթե նույնը չէր անի՞:

Քանի որ այսպես սկսեցինք մեր հրապարակումը` միանգամից Միքայել Սրբազանի մատնանշած հարցի էությունից խոսենք: Անընդհատ կարելի է լսել` պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը: Սա ասում են շարքային մարդիկ, բայց եւ` ողջ ընդդիմությունը, նրա «Սրբազան» թեւով հանդերձ: Հստակեցնենք. վարչապետին ո՞վ է նշանակել, կամ, ավելի ճշգրիտ լինելու համար իրավական առումով` ընտրել: Ազգային ժոովը, չէ՞: Ասենք` Փաշինյանը հրաժարական տվեց: Ազգային ժողովում ո՞վ է մեծամասնություն` նրա գլխավորած կուսակցության 71 հոգանոց խմբակցսւթյունը, չէ՞: Է` ջա՛ն: Այդ խմբակցությունը նորից կառաջադրի ու նորից կընտրի Փաշինյանին կամ Փաշինյան 2-ին: Ինչո՞ւ ցանկանալ մի բան, որի ելքն ի սկզբանե հայտնի է: Եթե իրոք ուզում եք վարչապետի հրաժարականը, այլ ժամավաճառությամբ չեք զբաղվում, սպասելով ինչ-որ ձեզ հայտնի ծրագրի իրականացմանը, ապա ճիշտ կլինի, որ պահանջեք այս կառավարությունը ձեւավորած Ազգային ժողովի լուծարումը, կարող եք դա պահանջել փողոցային հանրահավաքների ժամանակ, խորհրդարանական գործիքներով եւ այլն, դա՛ է ճիշտ ճանապարհը, քանի որ իսկի խորհրդարանում մեկ երրորդ պատգամավոր չունեք, կես պատգամավոր պակասում է , որ վարչապետի թեկնածու առաջադրեք:

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հրաժարական եւ իշխանափոխություն պարտադրվելու է ժողովրդի ճնշմամբ, եւ ոչ ընտրություններվ, ապա արդեն վեց տարի տեսնում ենք, որ ընդդիմության կողմնակիցները չեն ավելանում ու չեն ավելանա, կուզեք «ստոյկա» տվեք, հրեշտակներ բերեք հրապարակ կամ շուրջօրյա լրատվություն ապահովեք: Ու ինչ էլ կատարվի (օրինակը` Արցախի հանձնումն ու հայաթափումը փաստորեն մարդկանց չբերեցին դեպի ընդդիմություն), մարդիկ ընդդիմության կողմը չեն թեքվելու` բոլորի համար շատ հանրահայտ պատճառներով, անգամ եթե ոչ ոք չմնա ներկա իշխանության կողմնակից: Անգամ բոլորին եւ ամեն ինչին ընդդիմադիր լինելով: Ավելի շուտ` կհեռանան երկրից: Որքան կուզեք էմոցիոնալ ելույթներ ունեցեք, դա ոչինչ չի փոխում, բայց եւ եթե դա իմանալով` շարունակում եք այսպես, ուրեմն` անհնար է չիմանաք, որ ձեր գործելակերպով նպաստում եք ներկա իշխանության դիրքերի պահպանմանը: Կամ էլ վայր դրեք մանդատները, քանի որ իշխանությունը հենց դրանից` առանց ընդդիմություն խորհրդարան ունենալուց եւ ժողովրդավարի կերպարից տիտղոսազուրկ լինելուց է վախենում, սա մեկ, երկրորդ, կողք քաշվելով` նպաստեք իրական, արտահամակարգային ընդդիմության առաջացմանը, քանի ուշ չէ, դա երկրին է պետք: Նորից ու նորից, ցավոտ ու շատերիդ համար անընդունելի այս տեսակետը` այս անգամ Աջապահյանը որպես առիթ: Կեղծ նոր ուժեր մի՛ ստեղծեք` իբր նոր ուժ է, հիմնադիր համագումար է անում, կենտրոնում նստած են հայտնի «զոն» նայողները:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ, երբ նա մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, ինչո՞ւ Հայաստանն իր ստորագրությունը չի դրել ԱՊՀ երկրների փոխարտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունված երկու հայտարարությունների տակ` սա միայն հրապարակային տեղեկատվության վերլուծությամբ անել հնարավոր չէ, քանի որ կուլիսներում տեղի են ունենում բաներ, որոնցից մենք անտեղյակ ենք, մեզ լայն բացվածքով չեն ասում` ո՞ր կողմից ի՞նչ է պարտադրվում Հայաստանին, ի՞նչ է դեմ տրվում: Հայաստանի չստորագրած հայտարարություններից մեկը հատկապես վերաբերում էր Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիությանը (իմա` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին):

Փաշինյանը հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում հասկացնում էր, որ Սյունիքի միջանցքի վերահսկողությունը երրորդ երկրի հանձնվել չի կարող, եւ ընդհանրապես` ոչ մի փաստաթղթով նախատեսված չէ Նախիջեւանն Ադրբեջանին կապող ճանապարհ, այլ միայն տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստ է առկա: Ըստ որոշ լուրերի` հավաքի շրջանակներում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը հենց հայկական կողմի առարկությամբ տեղի չի ունեցել: Միանշանակ պնդելը դժվար է, թե չստորագրելը Ռուսաստանին դուրս մղելու արեւմտյան պարտադրանքի արդյունք է` դեմարշ Ռուսաստանի հանդեպ, ինչպես մեր ընդդիմադիրներց ոմանք են նշում, կամ երկրի ինքնուրույնությունը պնդելու քայլ` երրորդ կողմի հարկադրանքին չենթարկվելու առումով, ինչպես իշխանականներն են ոգեւորված` իրենց «բալանսավորված» քաղաքկանությունը վկայակոչելով:

Էլի ենք ասում, մենք շատ բան չգիտենք ներկուլիսային գործընթացներից, որի արտացոլում էր երեւի Սերգեյ Լավրովի անտակտ դիտարկումը կենդանու կերպարի մեջ մտած երեխաների մասին, չգիտենք` արդյոք կայացե՞լ է եռակողմ գաղտնի հանդիպում, ինչպես տելեգրամյան ալիքներից մեր մամուլում է արտահոսք եղել, եւ այդ բոլորով հանդերձ` Պուտինը Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղի ունենալիք ԲՌԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին: Համենայնդեպս` ռուսական կողմը բազմիցս ապացուցել է, որ տնտեսական շահը քաղաքական շահին չի ստորադասում, իսկ Հայաստանն այս պահին նրա լավ տնտեսական գործընկերն է` առեւտրաշրջանառության շատ բարձր ցուցանիշներով: Իսկ թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով են պատրաստ խաղաղության թուղթ կնքելու, ու հնարավո՞ր է դա, թե՞ ոչ (Փաշինյանը հավաստիացնում էր, որ հնարավոր է)` աշխարհաքաղաքական ծավալուն խաղերի մեջ մտած Պուտինի համար երկրորդական է, նա իր շահերն առանձին-առանձին հանդիպելով ու տարբեր ճնշման գործիքներով էլ կարող է առաջ տանել, ասա`մենք մե՛րը չզիջենք:

Իհարկե` Փաշինյանի այցը Մոսկվա պետք է տեղի ունենար, քանի որ Հայաստանն իրավունք չունի այս խառնակ ժամանակներում արտահայտվելու, գործելու ոչ մի հրապարակային հնարավորությունից հրաժարվել, լինի դա եվրասիական հարթակ, թե ՄԱԿ-ի ամբիոն, հարցն այն է, թե ինչպես են օգտագործվում այդ հնարավորությունները, եւ օգտագործողն ունա՞կ է դրանք լիարժեք օգտագործել: Անկախ նրանից` դա գնահատվում է որպես վերադարձ Ռուսաստանի գիրկը, թե՞ Արեւմուտքի հանձնարարությունների կատարում, թե՞ ԱՄՆ-ի դեմ արված քայլ, մենք մեր շահն ունենք: Եւ էլի մի պարտավորություն` վերադառնալուց հետո լիարժեք բացատրություններ տալ հայ հանրությանը, որը սնվում է ենթադրություններով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումները դիտեք այս հասցեով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

COP29. Մեծ Բրիտանիայի բնապահպան արքան էլ խուսափում է Բաքու մեկնել

Հաջորդ գրառումը

Արաբական երկրների ամոթը՝ հոշոտվող Լիբանան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Արաբական երկրների ամոթը՝ հոշոտվող Լիբանան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025

Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային...

ԿարդալDetails

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025

Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար. Փաշինյան

18/06/2025

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական