Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի կունենա Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին նվիրված «Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսի բացումը

08/10/2024
- Մշակութային, Նորություններ

Հոկտեմբերի 9-ին, ժ. 18։30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (մուտքը Արամի փողոցից) տեղի կունենա Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին նվիրված «Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսի բացումը, հայտնում են ՀԱՊ-ից:

«Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100 ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Ցուցահանդեսում ներառված են նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը հայտնի է առավելապես իր ստեղծած բնանկարներով և դիմանկարներով։ Նրա բնանկարներում մշտապես կարելի է տեսնել տարերային ուժերի շարժման դինամիկան, որից կտավն ասես կենդանանում է։ Շարժման նույն տպավորությունն է առաջանում նաև նկարչի վրձնած դիմանկարները դիտելիս, որոնք առանձնանում են ոճական բազմազանությամբ: Արվեստագետը հմուտ վրձնահարվածներով կարողացել է անձի բնութագրման իր կերպը փոխանցել կտավին և վեր հանել բնորդի ներաշխարհը։

Հենրիկ Սիրավյանը առանձնահատուկ սեր էր տածում երաժշտության, պոեզիայի, կինոյի հանդեպ։ Պատահական չէ, որ համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսոր, սցենարիստ, կինոյում նոր գեղագիտության հիմնադիր Սերգեյ Փարաջանովը գրավել էր արվեստագետին այնքան, որ վերջինս գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ծավալուն շարք է նվիրել նրան:

«Մենք ընկերներ չէինք, բայց հաճախ էինք հանդիպում, շփվում, ես անմիջապես ընդունեցի նրա էսթետիկան, ընդունեցի նրան որպես անհատի ու նկարչի, և կարծում եմ՝ խորապես հասկացա նրան»,- ասել է Սիրավյանը:

Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս Սիրավյանը ցուցաբերել է առանձնահատուկ մոտեցում, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձևով էր ապրել և վերածել արվեստի, դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին, Սիրավյանի գործերում ձեռք բերել է ֆանտաստիկ հերոսի դիմագիծ: Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, և այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ ՄԱՐԴ-ՏՈՆԸ…

Պատահական չէ, որ արվեստագետը Փարաջանովին բազմաձեռք է պատկերել, քանզի Սիրավյանը նրան այդպիսին էր տեսնում: Էմոցիոնալ, արտահայտիչ ժեստերով խոսող կինոռեժիսորը զգայական տարբեր իրավիճակներում զայրույթ, հիացմունք, զարմանք, ուրախություն արտահայտելիս Սիրավյանի կտավներում վերածվել է բազմաձեռք կերպարի, որն անսպառ է՝ չունի դադար ժամանակի հորձանուտում:

Նուռը, որպես Տիեզերքի և Սուրբ Գրքի միասնության խորհրդանիշ, հաճախ է հանդես գալիս ռեժիսորի ֆիլմերում, և իզուր չէ, որ Սիրավյանը մի ամբողջ շարք է նվիրել այս թեմային՝ պատկերելով Փարաջանովին նռան մեջ պառկած, այլ կերպ՝ Տիեզերքի կենտրոնում:

Արվեստագետը Փարաջանովի կերպարն ամբողջացնելիս հաճախ օգտագործել է նրա կողմից այդքան սիրված պայմանական սիմվոլները գլխազարդերի տեսքով, ինչպես օրինակ՝ բանտախցում անցկացրած տարիների ցավն ու տառապանքը բնորոշող փշե պսակը, նրա համաշխարհային համբավն ու ճանաչումը խորհրդանշող թագը ու նաև եղջյուրները, որոնք անսանձ հանճարի կերպարի զգալի մասն էին կազմում:

Գրաֆիկական դիմանկարներում՝ սև ու սպիտակ գծաշարի ցայտուն անցումներով, Սիրավյանը կերտել է Փարաջանովի անկանխատեսելի, համարձակ ու յուրօրինակ կերպարը: Ներկայացրել է նրան տարբեր տարիքներում, հուզական տարբեր հոգեվիճակներում՝ ցասումով լի հայացք, ժպտուն աչքեր, ծաղրածուի դիմախաղ, երջանկության պատրանք․․․

«Վերջին շրջանում նա մտքիցս դուրս չէր գալիս: Նա մեծ արարիչ էր: Ես հիշում եմ՝ «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ինչպես էր աշխատում այդ «կենդանի հրաբուխը»: Մենք, իհարկե, նրան չպահպանեցինք: Արդարացումներ չկան, նրան պետք էր ձեռքերի վրա տանել, իսկ այս դիմանկարները միայն մեղքերի քավության փորձ էր»…

Հենրիկ Սիրավյանը չի ձգտել փառքի, ճանաչման։ Դրա վառ վկայությունն է կյանքի օրոք ընդամենը մեկ անհատական ցուցահանդեսը, այն էլ՝ 65 տարեկան հասակում, սակայն ստեղծագործական կյանքի ընթացքում նա բազմիցս արժանացել է մրցանակների ու պարգևների թե՛ հանրապետական, թե՛ միջազգային ցուցահանդեսներում: 

Հենրիկ Սիրավյանը հարստացրել է ժամանակակից արվեստը՝ գրավելով իր ուրույն և արժանի տեղը: Նրա ստեղծագործությունները պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ գրառումը

«Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան». Կարեն Վրթանեսյան

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական