«Դոմուսը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել հրդեհի վերաբերյալ:
«Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:
Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դոմուս» կահույքի սրահում հրդեհ է բռնկվել:
«Դոմուսում» բռնկված հրդեհը միայն գույքի մասով պատճառել է 800 միլիոն դրամից ավելի վնաս, հաշվարկը դեռ շարունակվում է»,-ասել է «Դոմուս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Միրզախանյանը։