ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի կողմից բարձրացված՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։
Վերջինս պատգամավորի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է․
«Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում»։
Պաշտպանը նշել է, որ պատգամավորի ներկայացրած իրավիճակի հանգամանքները ևս կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա։
Հիշեցնենք՝ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխային սովորեցնում վանկարկել՝ «նեռին հեռացնել»։