Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը

30/09/2024
- Նորություններ, Տեղական

Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր:

Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո․ տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:

«Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»:

Նուբար Աֆեյանը շարունակեց. «Էրիկը եղել է «Ավրորայի» ակտիվ եւ անբաժան աջակիցը՝ ոչ միայն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, այլ նաեւ որպես 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ: 

Ես ուրախ եմ, որ նա համաձայնվել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, եւ օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարեւոր հաջորդ փուլում: Միասին մենք կսկսենք եւ կանցնենք բովանդակալից մի ճանապարհ, քանի որ «Ավրորան» շարունակում է գործով արտահայտել իր երախտագիտությունը՝ հույս եւ օգնություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:

2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում:

Նախաձեռնության գործունեության հաջորդ փուլի հիմքում կլինի առ այսօր գրանցված առաջընթացը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի հիմնական ուղերձը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, որպեսզի ավելի ընդլայնի «Ավրորայի» հերոսների ադեցությունը:

«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»: 2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երեւանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: 

Այս արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էրիկ Էսրայիլյանը եւ Նուբար Աֆեյանը:

Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։

Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաեւ Էրիկ Էսրայիլյանի ջանքերով եւ պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

* * *

Էրիկ Էսրայիլյանի մասին Դոկտոր Էրիկ Էսրայիլյանն առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը:

2012 թ. Բժշկական դպրոցի կողմից նրան շնորհվել է Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը: Դոկտոր Էսրայիլյանը սերտորեն ներգրավված է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության, Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի, ինչպես նաեւ ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման գործում, այդ թվում նաեւ համալսարանի «Երկրորդ դարի խորհրդի» համանախագահն է, որը համախմբում է իր ամենահայտնի կամավոր առաջնորդներին:

Նա մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ է, այդ թվում՝ Hammer Museum-ի, XPRIZE-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Academy Museum-ի, Clooney Foundation for Justice-ի եւ Motion Picture & Television Fund-ի:

Դոկտոր Էսրայիլյանը «Խոստում», «Ոչնչացնելու մտադրություն» ուսումնա-վավերագրական ֆիլմերի պրոդյուսերն է: Վերջինս առաջադրվել է «Էմմիի»՝ պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում:

Այս ֆիլմերը եւ դրանց ուղեկցող սոցիալական ազդեցության տեղեկատվական արշավներն աննախադեպ ուշադրություն են բեւեռել Հայոց ցեղասպանության թեմայի վրա՝ նպաստելով ԱՄՆ կառավարության կողմից պատմական փաստերի ճանաչմանը: Արդյունքում ստեղծվեցին Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Խոստում» հայկական ինստիտուտը: 2017 թ. Էսրայիլյանը դարձել է UCLA Optimist` միանալով նշանավոր շրջանավարտների եւ դասախոսների ցանցին, որը զբաղվում է համաշխարհային խնդիրների լուծմամբ:

2021 թ. նա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգեւատրվել է «Բենեմերենտի» մեդալով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։

Նախորդ գրառումը

Լավ կլինի, որ Մայր Տաճարի վերաօծման առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել․ Նուբար Աֆեյան

Հաջորդ գրառումը

Իրանը հեշտացրել է տրանսպորտային միջոցների մուտքը հայ զբոսաշրջիկների համար

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանը հեշտացրել է տրանսպորտային միջոցների մուտքը հայ զբոսաշրջիկների համար

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական