Լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել միասին։
Մայր Տաճարի վերաօծման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։ Նրան հարցրել էին եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին․
«Ինչպես տեսաք, ներկա էին վարչապետն ու նախագահը։ Լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել, ոչ թե թշնամի լինենք։ Հատկապես, որ թշնամի ունենք դրսում, շատ լավ կլինի, որ ուժ լինենք երկրի ներսում և համախմբվենք, աշխատենք դեպի ապագան, նաև Սփյուռքի հետ»,- նշել է Աֆեյանը