Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՂԱԾ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼՈՒ ԽՆԴԻՐԸՙ ՄԻ ԶԲԱՂՎԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2012 թվականի բյուջեի կատարողականն արդեն երեք օր քննարկվում էր Ազգային ժողովում, եւ այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մի լավ հասցրին կառավարության հոգին ուտել իրենց քննադատությամբ. խոսեցին ամեն ինչից` կատարողականի թվերի անարժահավատությունից, Նավասարդ արք. Կճոյանից ու օֆշորում Տիգրան Սարգսյանի անունով գրանցված ձեռնարկությունից, արտագաղթի մեծացող ծավալներից, սոցիալական վատ վիճակից, ցանցաթաղանթի նման Հայաստանը պատած կոռուպցիայից, 50 տոկոս ստվերից, ու նրանք բոլորը, ԲՀԿ-ն ներառյալ, չէին քվեարկելու կատարողականի օգտին:

Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախ իր անվան շուրջը օֆշորային սկանդալին` նշելով, որ փողերի լվացման դեմ պայքարի հայեցակարգն ու մեխանիզմներն իր անմիջական ղեկավարությամբ են ներդրվել, ինքը տեղյակ է օֆշորային գոտուց ու հաշիվներից, այնպես որ օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծելու եւ ուրիշի բիզնես խլելու կամ փողերի լվացման մեղադրանքի առումով ավելի անհեթեթ սխեմա դժվար էր կառուցել:

Ֆինանսական համակարգի հետ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ դա անհեթեթություն է` ոչ ինքն է գրանցել, ոչ էլ որեւէ մեկին լիազորություն է տվել այդ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել. «Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետեւ սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ էլ առաջին», ասաց նա` նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում այդպիսի մեղադրանքները բազմաթիվ են եղել. «Երբ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, սնանկացնում եմ այդ բանկերը, ունենալով մի նպատակՙ դառնալ այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ, ավելինՙ ինչ որ լրագրողներ գնացել էին, ոչ միայն նկարներն էին բերել, այլեւ հարցազրույցներ էին արել հարեւանների հետ, որոնք հավաստիացրել էին, ասել էինՙ այո, այստեղ մի փոքր երեխա կար, եւ քանի որ վարչապետն ուներ երեխա, ուրեմն դա հենց նրա երեխան էր եւ այլն: Հետագայում այդ մեղադրանքներն էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ. պարզվում է, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն եմ ես: Նմանատիպ օրինակները կարելի է շարունակել»:

Վարչապետը օֆշորային գոտում իր անունով գրանցված ընկերության վերաբերյալ մի անգամ էլ պատասխանեց ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի հարցին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ադամանդագործության մի ծրագրի իրագործման նպատակով Տիգրան Սարգսյանի միջնորդությամբ «Ամերիա» բանկը մի գործարարի տրամադրել է 10 ,7 ԱՄՆ դոլար վարկ, որը չի ծառայել նպատակին, իսկ Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշվին ուղարկվել է 350 հազար դոլար: Օգնելով անբարեխիղճ ձեռնարկատիրոջը` վարչապետը ստացել է իր մասը, եզրակացրեց Լեւոն Զուրաբյանը «Հետքի» հրապարակման հիման վրա:

Վարչապետը նկատեց, որր լրագրողներն այնքան հնարամիտ են, եւ այնպիսի պատմություններ կարող են հայտնվել մամուլում, որ եթե Լ. Զուրաբյանն ու մյուս պատգամավորները սկսեն գիշեր- ցերեկ զբաղվել այդ պատմությունների հետաքննությամբ, եւ այլեւս օրինաստեղծ գործունեությամբ չեն կարողանա զբաղվել (այս ասածի մեջ երգիծանք կար): Նման դեպքերում միջազգային պրակտիկայում դիմում են դատարան, ինչը վարչապետն արել է.«Սա շինծու պատմություն է, եւ ՀՀ-ում առեւտրային կազմակերպությունների կողմից տրամադրված ցանկացած վարկ, որ ունի վերադարձնելիության խնդիր, կարելի է կապել վարչապետի հետ: Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվեք անհեթեթ պատմություններով», Լ. Զուրաբյանին սեպեց վարչապետը

Իսկ կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում, որպես բյուջեի կատարման գործընթացի ցուցիչ, Տ. Սարգսյանը նշեց, որ Հայաստանն աշխարհի պետությունների հնգյակի մեջ է մտնում, որ օն-լայն ռեժիմով ամեն օր հանրությանը հաշվետվություն են ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ: Կառավարությունն է հենց խրախուսում է թափանցիկ եւ վերահսկելի գործելաոճը, որովհետեւ դա երաշխիքներ է ստեղծում, որ բյուջետային միջոցները կծախսվեն արդյունավետ, որ Վերահսկիչ պալատի քննարկումները լինեն հրապարակային, բաց ու թափանցիկ, որ բոլոր բացահայտումները, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսումը դառնան քննարկման առարկա, որովհետեւ դա է չարաշահումներ չունենալու երաշխիքը: Դեպի ապագա նայելով, թե հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն, շեշտադրումն այս փուլում վարչապետը դնում է ներքին ռեսուրսների բացահայտման վրա: Այնպես որ, ըստ վարչապետի, արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է, 2012 թվականին առաջին արդյունքները դարձել են շոշափելի, եւ այս քաղաքականությունը պետք է շարունակել:

Ինչպե՞ս լուծել սոցիալական ոլորտի, արտագաղթի, գործազրկության, աղքատության խնդիրը: Նա կարեւորեց այդ առումով կրթական բարձր ցենզը` լավ աշխատանք ունենալու առումով, սոցիալապես անապահով ընտանիքներում աշխատունակ մարդկանց աշխատանքով ապահովումը` հնարավորություն տալով մարդկանց իրենց աշխատանքով վաստակել գումարներ: Այդ տեսակետից չափազանց կարեւորեց աշխատանքի ռեֆորմը. «Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ ավելացնելու ենք մինիմալ աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, եւ դա տեղի է ունենալու համակարգված ձեւով, քանի որ ներկայացվելու է ձեզ միասնական սանդղակ, որը վերջապես հնարավորություն է տալու մեզ գալու քաղաքական կոնսենսուսի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի քաղաքականությունը ըստ իշխանության տարբեր ճյուղերի», ասաց:

Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար առավելագույն նպաստավոր պայման ստեղծում է կայուն մակրոմիջավայրը` կանխատեսելի գնաճով: Այդ տեսակետից, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է լինեն ճկուն, եւ հավասարակշռված քաղաքականություն պետք է իրականացվի, համոզված էր վարչապետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական