«Ղարաբաղյան պատերազմի պատճառով էմբարգո է դրվել այն համակարգերի վրա, որոնք մենք օգտագործում ենք այստեղ, ներկայումս աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն իրականացնելու ուղղությամբ»,-ասել է թուրքական ASELSAN ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը։
Նա նշել է, որ ADEX-2024 ցուցահանդեսում ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է ընկերության տեխնոլոգիաների արտահանումը Ադրբեջան։
Այժմ մենք մի շարք կարևոր համատեղ նախագծեր ենք իրականացնում Ադրբեջանի հետ. Հայտնել է թուրքական ընկերության տնօրենը։
Նշենք, որ այսօր Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանական արտադրության զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի ցուցահանդես, որին ներկա է եղել նաև Ալիևը։
Ադրբեջանական մամուլը ողողված է ցուցահանդեսի լուսաբանումներով ու զինատեսակների լուսանկարներով։ Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս իր ռազմական ուժը՝ ագրեսորի դիրքերից։
Եթե նմանատիպ ցուցահանդես լիներ Երևանում, վստահ ենք, որ օկուպանտ երկրի պաշտոնական բոլոր հարթակները կդատապարտեին Հայաստանին ու կմեղադրեին «ռևանշիստական մտադրությունների մեջ»։