«Ես ինքս քաղաքական մարդ չեմ և քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, իսկ սա քաղաքականություն չէ, այլ մարդկային գործոն, որ ստիպված ենք հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց Սրբազան պայքարի նախաձեռնած հավաքից առաջ ասաց երքիչ Դավիթ Ամալյանը։
Նա ասաց. որ հավատում է Սրբազան շարժմանը և համոզված է որ մի քանի հարյուր հազարներ կողմնակիցները կդառնան միլիոններ։
Երգիչը վստահ է, որ Բագրատ սրբազանին շատ հետևորդներ կան և ավելանալու են;
«Մի քանի տոկոս կմնա էն խավը, որն ասում է՝ ջհանդամը, թե ադրբեջանցիք չեն գա»,- ասաց երգիչը՝ նկատելով որ դեռ նման բան ասող կա, բայց հույս ունի որ նրանք կկրճատվեն։