Օմանի սուլթան Հայսամ բին Թարիք Ալ Սաիդը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Նորին Մեծություն Սուլթանը շնորհավորական հեռագիր է հղել Նորին Գերազանցություն Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ՝ իր երկրի Անկախության օրվա կապակցությամբ»,-ասված է Օմանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։