Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

Հ. Հ.

Ձեռքը «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրածՙ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչներին: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», ասաց Տարոն Մարգարյանը: Երդման արարողությունից հետո, որին մասնակցում էին ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահը, վարչապետը, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթանՙ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեց քաղաքապետին: Երկրի ղեկավարի գնահատմամբՙ Երեւանի ավագանին պետք է շարունակի վայելել երեւանցիների վստահությունը: Այդ դեպքում նրանք կկարողանան շատ բան անել: «Հիմա ճիշտ ժամանակն է, որ Երեւանի քաղաքապետն ու իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդն ու ջանքերը եւ լուծեն բոլոր խնդիրները:

Երկրի ղեկավարի խոսքովՙ Տ.Մարգարյանը իրեն դրսեւորել է որպես համեստ, ազնիվ, մարդամոտ ու Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ: Նախագահը համոզված է, որ 4 տարի անց Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ, Երեւանը կդառնա հարմարավետ, հաճելի եւ գեղեցիկՙ երեւանցիների եւ հյուրերի համար:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել էր 2011-ի նոյեմբերի 15-ին: Մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ էր տարել, եւ Տարոն Մարգարյանը վերնտրվել էր քաղաքապետի պաշտոնում: Այս անգամ ավագանու կազմում են նաեւ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ներկա էին երդմնակալության արարողությանը, իսկ ժառանգականներըՙ ոչ: Նրանք հայտարարել էին, որ չեն ընդունում քաղաքապետի ընտրություններն, ու նույն ժամին, երբ Մարգարյանը երկրորդ անգամ քաղաքապետի պաշտոնն էր ստանձնում, ժառանգականները Ազատության հրապարակում միտինգ եւ ասուլիսի կազմակերպեցին: Քննադատելով ընտրությունների արդյունքներըՙ նրանք միաժամանակ հայտարարեցին, որ կլինեն ժողովրդի խիղճը ավագանու նիստերում:

Նախորդ գրառումը

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄԻՆ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Հաջորդ գրառումը

ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՄԻ ՔԱՆԻ ՊՐՈԲԼԵՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՄԻ ՔԱՆԻ ՊՐՈԲԼԵՄ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական