Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՓՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՆՆՋԱԾՆԵՐԸ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մարզաշխարհում հայտնի խոսք կաՙ «Ավելի դժվար է չեմպիոնությունը պահպանելը, քան չեմպիոն դառնալը»: Տրամաբանությունը հետեւյալն է, երբ չեմպիոն չես, խաղում ես այնպես, ինչպես կարող ես խաղալ, ու եթե ամենաուժեղն ես խաղում, չեմպիոն ես դառնում: Բայց երբ խաղում ես չեմպիոնի կարգավիճակով, ուրեմն իրավունք չունես թույլ խաղալու, ու պետք է վերահաստատես ամենաուժեղը լինելդ: Հետեւաբար, չեմպիոնների աշխատանքը չի ավարտվում դափնիներով, ավելի մեծ նվիրվածություն է պահանջում դափնիներից հետո:

Նույնըՙ պատերազմում: Ավելի դժվար է հաղթանակը պահելը կամ հաղթող մնալը, քան հաղթելը եւ հաղթող դառնալը: Ոչ մի պատերազմ մեզ այսքան հերոս չի տվել, որքան ղարաբաղյան պատերազմը, գուցե որովհետեւ այդ հերոսների ժամանակներում ենք ապրում, նրանցից շատերին ճանաչում ենք, գիտենք եւ, որ այդ մարդիկ չեն կարող հերոս լինել, որովհետեւ հերոսը չի կարող թույլ լինել, ինչպես Ազատության հրապարակում պարբերաբար հավաքվող ազատամարտիկները, եւ հերոսը չի կարող մարդ ծեծել, ինչպես Ազատության հրապարակում չհավաքվող նրանց մարտական ընկերները:

Ընդ որումՙ այս երկու տեսակի ազատամարտիկներն էլ նույն բանն են ուզումՙ «չեմպիոն մնալ առանց չեմպիոնին վայել խաղի»: Երկուսն էլ պահանջում ենՙ իրենց անձին մեծարանք, երկուսն էլ որպես դրա հիմք բերում են իրենց ազատամարտիկ լինելը: Ասենք, հրապարակում կանգնածը պահանջում է, որ «հաշվի առնեն իր ազատամարտիկ լինելն» ու սոցիալական արտոնություններ տրամադրեն իրենՙ «ազատամարտիկին վայել», իսկ երկրորդը հենց այդ արտոնությունների ծնունդն է, ու իր ընդարձակ մեքենայի պատուհանից, ինչը եւս արտոնության ծնունդ է, նայում է, թե ինչպես են սովորական մարդիկ ու մեքենաները փողոցներում մի կողմ քաշվում, որպեսզի իր ավտոշարասյունն անարգել անցնի: Նա այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որովհետեւ ինքը «ազատագրել է Ղարաբաղը», իսկ սա նշանակում է, որ «էլ ոչ մի բան կարող է չանել», իրեն ամեն ինչ կտան, պարտավոր են տալ, չտանՙ կվերցնի:

Եվ ոչ մի «չեմպիոնություն», եւ ոչ մի ավելացած նվիրվածություն ու եռանդ. մեկը պահանջում է, որ իր վիճակը բարելավեն, մյուսը ցույց է տալիս այդ բարելավված վիճակի հետեւանքը:

Օրինակՙ ուր են ազատամարտիկներըՙ ԼՂ հարցի բանակցություններում, ինչո՞ւ նրանք մինչեւ օրս չստեղծեցին մի խուրհուրդ, միություն (թեկուզ Երկրապահների բազայի վրա), որը առնվազն խորհուրդներ կտար ազատամարտիկ նախագահինՙ բանակցություններում, սեփական տեսակետները կբարձրաձայներ դրանց վերաբերյալ, կօգներ բոլոր այն մարտական ընկերներին, որոնք օգնության կարիք ունեն, փախստականներին, կփորձեր լուծել նրանց սոցիալական խնդիրները, կկանգներ վերջապես նրանց կողքին եւ դրանով իսկ կպահպաներ իր «չեմպիոնությունը»ՙ գերադասելով դա դափնիների վրա ննջելուց:

Մեր ազատամարտիկները այսպիսին չեն, որովհետեւ մեր ազատամարտիկներըՙ շատ են, չափից դուրս շատ: Նրանցից մեկն, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով, հասկանալի է, Ազատության հրապարակ գնացողներից չէ, իր առողջության հետ կապված վերջերս շրջանառվող լուրերին ի պատասխան, թե իբր ծանր վիճակում է, ասել է. «Իմ առողջության մասին ով վատ է մտածում, ուրեմն թուրքի լամուկ է»: Նշենք, որ ոչ ոք գեներալի առողջության մասին վատ չի մտածում, նա ինքն էր վերջին օրերին գտնվում Ֆրանսիայումՙ բուժման նպատակով, հետեւաբար «թուրքի լամուկի», առհասարակՙ «թուրքի» փնտրտուքները հարկավոր է դադարեցնել. պատերազմն ավարտվել է, եւ այլեւս պետք է ոչ թե չեմպիոն դառնալ, այլ հաստատել, որ չեմպիոն ես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄԻՆ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄԻՆ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական