Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1 բրոնզե մեդալ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

13/09/2024
- Նորություններ, Տեղական

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

Հիշեցնենք, որ 2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների (Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադա /2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ/, ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, IATI ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադա /2 արծաթ, 8 բրոնզ/, Քիմիայի 58-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ/, Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ /, Կիրառական կենսաբանության 4-րդ միջազգային օլիմպիադա (IABO) /2 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ/, Ֆիզիկայի միջազգային գիտական 1-ին օլիմպիադա (ISPhO) /2 արծաթ, 6 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ օլիմպիադա (EGOI) /1 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա (EJOI) /2 բրոնզ/, Արհեստական բանականության 1-ին միջազգայի օլիմպիադա /1 բրոնզ/)։

Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը /3 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ/, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը /2 ոսկի, 6 արծաթ, 21 բրոնզ/, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը /1 ոսկի, 1 արծաթ/, ՀԱՊՀ ավագ դպրոցը /1 արծաթ, 3 բրոնզ/, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Հրազդանի թիվ 10 ա/դ-ը /1 արծաթ/ և Գյումրու Ֆոտոն վարժարանը /3 բրոնզ/։ 2022-2023 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաներից մասնակցել է 8 կրթօջախի 69 աշակերտ, որոնք արժանացել են 8 ոսկե, 9 արծաթե և 26 բրոնզե մեդալների։

Նախորդ գրառումը

Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հաջորդ գրառումը

Հայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական