Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է հաղթել Արցախում․ Անկարան վիճարկում է Ադրբեջանի միայնակ հաղթանակը և շարունակում զենքի մատակարարումը

13/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յաշար Յըլդըրըմն օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայից տրամադրված ռազմական աջակցության հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Աբուլֆազ Էլչիբեյը [Ադրբեջանի առաջին նախագահը] Ղարաբաղի 1-ին պատերազմի համար ասել էր՝ «Ի՞նչ ուզեմ 4 ուղղաթիռ չտվողից, Դեմիրելն էլ չտվեց, Օզալն էլ չտվեց»… Մինչդեռ Ղարաբաղի 2-րդ պատերազմում «Ժողովուրդ» դաշինքն այնտեղ իջեցրեց իր F-16-երի էսկադրիլյան։ Երեկ 4 ուղղաթիռ չես տալիս, իսկ այսօր ԱԹՍ, ռազմական ԱԹՍ, F-16, ողջ գլխավոր շտաբն այնտեղ է։ Ի՞նչ է անում։ Օղուզի հայրենիքն է փրկում, հայից իր հողն է ետ վերցնում»,-հայտարարել է որպես ազգայնամոլական գորշ գայլերի քաղաքական թև հայտնի կուսակցության այդ առաջնորդը։

Այսպիսով թուրքական կողմը հերթական անգամ քաղաքական մակարդակով փաստում է իր լիարժեք ներգրավվածությունն Արցախյան 44-օրյա պատերազմին, խոսում այն մասին, որ Ադրբեջանը բացարձակապես միայնակ չէ, որ հաղթանակ է տարել հայկական կողմի նկատմամբ։ Օրեր առաջ էլ այդ մասին հստակ արձանագրում էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ «իրենք կմտնեն Իսրայել այնպես, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»։

Այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի հայտարարություններին՝ անժխտելի է, որ պատերազմից հետո նույնպես Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը։ 2020 թվականից հետո բաց աղբյուրներում հրապարակումներ են արվել այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են միայն վերջերս թողարկված «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, «Cobra II» տեսակի զրահամեքենաները և այլ տեսակի զինամթերքներ։ Ընդ որում՝ «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, ըստ թուրքական կողմի գովազդումների, ունեն ավելի մեծ հնարավորություններ, քանի «Bayraktar TB2»-ը, որի մասին այդքան խոսվել է պատերազմի ընթացքում։

Այս հայտարարությունները դժգոհությամբ են ընդունվում ադրբեջանական կողմում, որտեղից թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ լրատվական-փորձագիտական դաշտում ջանում են պնդել, ամեն գնով ապացուցել, որ «իրենք վճարել են թուրքական զենքերի համար մինչև վերջին կոպեկը և Ղարաբաղում հաղթել են միայնակ»։

Թուրքական մամուլը գրել է նաև այն մասին, որ Ադրբեջանը զենքի գնման պայմանագրեր է կնքել Չեխիայի և Սլովակիայի հետ։ Մասնավորապես ըստ թուրքական defenceturk.net-ի՝ Ադրբեջանի բանակն արդեն իսկ ստացել է Չեխիայից մատակարարվող առաջին 155 մմ L-45 DITA հաուբիցը, որից պատվիրել է 70 միավոր, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը 48 միավոր 155 մմ Nora հաուբից է ստանալու նաև Սլովակիայից։ Բաքուն շարունակում է մեծաքանակ զենք գնել նաև Իսրայելից, Պակիստանից և այլն։

MHP Genel Başkan Yardımcısı Yaşar Yıldırım:

???? Ebulfez Elçibey, Karabağ 1. Savaşı’nda “4 helikopteri vermeyenden ne isteyeyim, Demirel de vermedi, Özal da vermedi,” diyor.

???? 2. Karabağ Savaşı’nda biz, sarhoş döve döve Oğuz’un toprağını geri aldık. Dün 4 helikopter verilmedi,… pic.twitter.com/kFLEwBXHUY

— Bengü Türk (@benguturktv) September 7, 2024

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի իշխանության պարտվողական քաղաքականության հիմքում նաև 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ծանր հետևանքներն են. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Հայաստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին. Մհեր Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին. Մհեր Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական