Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերին:
Նախագահի խոսքով՝ ընտրություններում հաղթելու է արևմտամետ ընդդիմությունը։
Նա նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունը միասնական չի լինի՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալը, սակայն նրանք կարող են բավականաչափ միավորվել եվրոպական գաղափարի շուրջ, որպեսզի ստանան ձայների 50 կամ 60 տոկոսը։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները երկրի եվրոպական ապագայի վերաբերյալ հանրաքվե կլինեն:
Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ: