«Երևանյան երկխոսությունից» իմ ակնկալիքը մտավորականների երևանյան համայնքի ձևավորումն է, գործընկերների, որոնք կկարողանան լուծումներ գտնել բոլոր հասարակությունների համար։ Այդ մասին հայտարարել է հնդկական Observer Research Foundation վերլուծական կենտրոնի նախագահ Սամիր Սարանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում։
«Ես իսկապես կցանկանայի, որ ձեզնից յուրաքանչյուրն այս մարդկանց միջից գտներ չորս, հինգ կամ վեց մարդ, որոնք այնպիսի վայրերից են, որոնց մասին դուք ոչինչ չգիտեք, ծանոթանար այդ վայրերին և սկսեր նոր ընկերություն։
Կարծում եմ՝ ընկերությունը կարող է իսկապես օգնել մեզ՝ կառուցելու համայնք, որն ի վիճակի է հասնելու սահմանված նպատակներին։ Ես կցանկանայի, որ այս համաժողովը ցաներ երևանյան համայնքի սերմերը, որը միասնականորեն կձևավորի աշխարհը և կարձագանքի մարտահրավերներին՝ ընկերության ոգով»,- նշել է Սարանը։